Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի մասին խոսում են Մոսկվայից դուրս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Kommersant.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի երրորդ անգամ են հանդիպել Բրյուսելում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ստեղծել են երկու հանձնաժողով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանազատման համար, սակայն չի կարելի ասել, որ նրանց աշխատանքում նկատելի են լուրջ հաջողություններ։ Այնուամենայնիվ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս նշել է, որ խմբերը «զգալի առաջընթաց են գրանցել», և հույս կա, որ «շատ մոտ ապագայում պայմանավորվածությունները կձևակերպվեն»։

Ըստ «Kommersant»-ի հետ Բաքվի զրուցակիցների` այսպես թե այնպես, խաղաղության պայմանագրի մշակումը շատ ավելի արագ կընթանա։

«Այդտեղ զարգացնելու բան չկա, մեզ մեկուկես էջի տեքստ է պետք։ Կարծում եմ աշխատանքը կտևի առավելագույնը երեք ամիս, և եթե հայերը փորձեն ձգձգել, Բաքուն արդեն ունի ճնշման իր ապացուցված մեթոդները»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը` հստակ ակնարկելով ուժային սցենարը։

Հայաստանում այդ տրամաբանությունը լավ են հասկանում։

«Ակնհայտ է, որ Բաքուն ճնշում է գործադրում գործընթացն  արագացնելու համար՝ և հատկապես խաղաղության պայմանագրի հարցում,- «Kommersant»-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Դավիթ Հարությունյանը,- բայց խաղաղության պայմանագիրը պետք է լինի ավելի նեղ հարցերի շուրջ՝ սահմանազատում և հաղորդակցությունների ապաշրջափակում, բանակցությունների արդյունքների ամփոփում, իսկ արդյունքներ դեռ չկան»։

Մեկ այլ հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նույնպես կասկածում է, որ խաղաղության պայմանագրի նման կարևոր հարցի շուրջ բանակցությունները կարող են արագ ընթանալ։

«Երևանի զիջումների պատրաստակամությունը բարձր է, բայց ոչ բացարձակ»,- ասել է նա «Kommersant»-ին տված հարցազրույցում։

Լավատեսությունը, որով Ադրբեջանը մոտեցել էր եվրոպական հարթակում բանակցություններին, արդարացված էին, թեև ոչ ամբողջությամբ։ Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման արդյունքը ԱԳ նախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ «բովանդակային բանակցությունները շարունակելու» պայմանավորվածությունն էր։ Բացի այդ, ինչպես նշել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են «գերիների ազատ արձակման և անհայտ կորածների ճակատագրի պարզման, սահմանազատման և անվտանգության, տարածաշրջանի ապաշրջափակման, և Լեռնային Ղարաբաղի խնդիրը»։

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մի փոքր այլ կերպ է արտահայտվել: Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը ոչ միայն «շարունակվելու», այլ նաև «ակտիվացվելու է»։ Նա նաև նշել է, որ մոտալուտ հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները կզբաղվեն «տեքստերի մշակմամբ»։

Ըստ ամենայնի, Բրյուսելը դառնում է ղարաբաղյան կարգավորման հիմնական հարթակը։ Հենց այնտեղ է նոյեմբերին կայանալու և՛ սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը, և՛ գագաթնաժողովը։ Իր հերթին, այդ ջանքերն աննկատ չեն մնում Մոսկվայում։

«ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով և, մեր կարծիքով, կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրական ցանկության հետ,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,- անգամ կարելի է ասել, որ դա միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձ է»։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով նման հռետորաբանությունը կապված է Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունների ընդհանուր սրման հետ։

«ԵՄ-ն հանդես է գալիս որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման համակարգող։ Ակնկալիքը, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում միջնորդությունը կդառնա ԵՄ-Մոսկվայի բարդ հարաբերություններում երկխոսության սակավաթիվ ձևաչափերից մեկը, չեն արդարացել։ Բրյուսելը այս թեմայով հանդես է գալիս ոչ թե որպես գործընկեր, այլ որպես Ռուսաստանի մրցակից»,- ասել է պատգամավորը «Kommersant»-ին:

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, սակայն, համոզված է, որ պատճառն ավելի բարդ է:

«Խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը, որին ձգտում է Բրյուսելը, ընդհանուր առմամբ նվազեցնում է Ռուսաստանի դերը, - ասել է նա «Kommersant»-ին,- առանց խաղաղության պայմանագրի Մոսկվան պահպանում է միջնորդի իր առանձնահատուկ դերը, իսկ պայմանագիրը կնքելուց հետո  կարող է կորցնել հարաբերությունների մի ամբողջ շերտ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Ռուսական մեկնաբանությամբ խաղաղության պայմանագիրը պետք է լինի բոլոր գործընթացների ավարտին, իսկ ԵՄ-ի տեսանկյունից այն տարածաշրջանում ապահով մթնոլորտ կստեղծի լոգիստիկ և էներգետիկ գործընթացների համար»:

Ռուս փորձագետ, ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը այն կարծիքին է, որ Բաքուն միտումնավոր խաղադրույք է կատարում Բրյուսելում բանակցությունների վրա։

«Ադրբեջանը կարծում է, որ այդ հարթակը կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ այն ունի ֆինանսական գործիքներ։ Հայտնի է, որ ԵՄ-ն խոստացել է 2 մլրդ եվրո հատկացնել Հայաստանի վերականգնմանը, չնայած թե ի՞նչ պայմաններով, դեռ պարզ չէ։ Ճիշտ է, Երևանն ավելի ու ավելի քիչ տեղ ունի մանևրելու համար, նա օրեցօր ավելի ու ավելի է ինտեգրվում այն ​​պատկերին, որ իրեն պարտադրում է Ադրբեջանը»։

Սակայն Երևանի տեսանկյունից, ինչպես «Kommersant»-ին պարզաբանել է քաղաքագետ Դավիթ Արությունովը, բանակցային հարթակների մրցակցությունն անհրաժեշտ է հենց այդ խնդիրը լուծելու համար։

«Բանակցային երկու հարթակների առկայությունը Հայաստանի կողմից կարող է դիտարկվել որպես որոշակի մանևրելու տարածք այն մշտական ​​ճնշման պայմաններում, որին ենթարկվում է Երևանը բանակցությունների շրջանակներում»,- նշել է փորձագետը։

Բայց նա ինքը հետո հավելել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո Մոսկվան ավելի ու ավելի նյարդայնացած է արձագանքում Արևմուտքի հետ իր դաշնակիցների ցանկացած շփմանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում
Ամենադիտված