Երեք «օրենքով գողեր» գործուղվել են Հայաստան` «ռաբզորկայի»
ԻՐԱՎՈՒՆՔԻնչպես գրում է ռուսական Premecrime կայքը, օրերս Երևան են գործուղվել երեք «օրենքով գողեր»` Հայաստանում գողական աշխարհի ներկայացուցիչների հայտնի ծեծկռտուքի շուրջ «ռազբորկա» անելու համար:
Թուրքիա արտաքսված Ալո Մակարյանի խնդրանքով սուխումցիների լիդեր, «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեն տեղեկանալով Երևանում «օրենքով գողերի» ծեծկռտուքի մանրանասներին, որոշել է դաս տալ ծեծողներին` հատկապես Զապին, և Երևան է գործուղել իր երեք հեղինակավոր ներկայացուցիչներին` մեղավորներին պատժելու համար: Primecrime-ի տվյալներով, հենց այս երեքի ներկայությամբ է տեղի ունեցել երկրորդ ծեծկռտուքը, որի արդյունքում տուժել են Զապն ու Սուրիկը:
Վերջիններս, ըստ կայքի տվյալների, առաջիկայում փորձելու են պատասխան հարված հասցնել իրեն համառ հակառակորդներին: