Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բանակցողի փորձը կօգնի». Քաղաքագետները գնահատել են Վարդանյանի Ղարաբաղում իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rtvi.com-ը գրում է, որ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև հակամարտության սրման ֆոնին ինքը հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Այնտեղ գործարարը պատրաստվում է հիմնել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ, որպեսի  համախմբի «բոլոր անտարբեր մարդկանց, բոլոր հայերին»։ RTVI-ի հետ զրուցած փորձագետները կարծիք են հայտնել, որ Վարդանյանը կարող է դառնալ Հայաստանի քաղաքականության կարևոր դեմք, բայց շատ բան կախված կլինի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման փորձի հաջողությունից և ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ենթակառուցվածք ստեղծելու գործարարի կարողությունից:

Ինչպես պարզաբանել է գործարարը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը կստեղծվի տարբեր առաջադրանքներ կատարելու համար, բացառությամբ ռազմականի. «Դու ձեռներեց ես՝ բացիր մասնաճյուղ Արցախում, դու ուսանող ես՝ արի որպես կամավոր, դուք ուսուցիչ, բժիշկ կամ իրավաբան եք՝ եկեք և խորհրդակցեք առցանց, դու լրագրող ես, կամ բլոգեր՝ արի և գրիր կամ նկարիր, թե ինչպես է ապրում Արցախը»։ Վարդանյանի խոսքով այսօր Հայաստանի իշխանություններն «ակնհայտորեն չունեն ռեսուրսներ կամ ցանկություն լուծելու Արցախի խնդիրները»։ Միլիարդատերը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության համար։ Նա նշել է, որ առաքելության մանդատը «պետք է ամրագրվի որոշակի այնպիսի ժամկետով, որ պատրաստ լինենք ամբողջությամբ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։ Միևնույն ժամանակ, գործարարը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել «ագրեսիվ հռետորաբանությունից» և Արցախից՝ «հայկական ինքնության օրրանից», հայերին «դուրս մղելու» փորձերից։

ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը պատմել է Ղարաբաղյան կարգավորման շանսերի մասին. «Իրադարձությունների զարգացման տրամաբանությունն այնպիսին է, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղը պետք է ինտեգրվի Ադրբեջանին։ Այսինքն Ղարաբաղի ներկայիս ստատուս քվոն, որում առկա է նրա առանձին սուբյեկտությունը, աջակցում են միայն ռուս խաղաղապահները, որոնց կարգավիճակը պետք է հաստատվի 2025 թվականին [երբ նրանց գործող մանդատի ժամկետը լրանա]։ Կա հնարավորություն, որ այդ պահին Ադրբեջանը որոշի, որ պետք է ավելի հեռուն գնա և սկսի Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք չեն վերահսկվում Բաքվի կողմից, ինտեգրել իր վարչաքաղաքական համակարգին»։

Հետո քաղաքագետը խոսել է Վարդանյանի քաղաքական հեռանկարների մասին. «Զգացմունքային տեսանկյունից Վարդանյանի այս քայլը կարող է լինել Փաշինյանին հակադրվելու փորձ, ով Ղարաբաղը չի տեսնում որպես իր  քաղաքական ռազմավարության կարևոր մաս և ավելի շատ կենտրոնանում է ներհայկական խնդիրների վրա։ Հավանական է, որ Վարդանյանը կկարողանա օգտագործել Ղարաբաղի թեման իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար, բայց այդ իրավիճակում դեռ շատ անորոշություններ ունի, օրինակ Վարդանյանի կարողությունը կապեր հաստատել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների հետ կամ ստեղծել սեփականը, որքան գրագետ նա կկարողանա հետադարձ կապ ստեղծել բնակչության տարբեր շերտերի հետ։ Իր մասնագիտական ​​փորձով, կարողություններով և ռեսուրսներով, որոշակի հանգամանքներում Ռուբեն Վարդանյանը կարող է դառնալ հայ քաղաքականության կարկառուն դեմք և նույնիսկ պայքարել երկրի գլխավոր պաշտոնի համար՝ ընտրություններում մրցելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն դրանով Վարդանյանը կարող է մի շարք դժվարությունների առաջ կանգնել։ Օրինակ, նա չունի հանրային քաղաքականության փորձ, չունի մշտական բնակության պահանջը բավարարող Հայաստանում ապրելու անհրաժեշտ տարիներ։ Այս առումով, իհարկե, Ռուբեն Վարդանյանը որպես մտավորական, որպես լայն հայացքների տեր մարդ, կարող է նախընտրելի լինել Հայաստանի բնակչության ինչ որ մասի համար, բայց դա կբարդացնի շփումը բնակչության որոշ շերտերի հետ, օրինակ թերի կրթվածների և նվազ ապահովվածների հետ»։

«Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովը դրական է գնահատել Վարդանյանի քայլը. «Վարդանյանի գործողությունները կարևոր քայլեր են, որոնք կարելի է դրական մեկնաբանել։ Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար սրացումներ են տեղի ունենում, երկու կողմից էլ կտրուկ հայտարարություններ են հնչում, լարվածության ու անհանգստության կետեր են առաջացել հենց Հայաստանի ներսում։ Նման պայմաններում Վարդանյանի կերպարը կարևոր է՝ հաշվի առնելով նրա ֆինանսական ռեսուրսները, բանակցողի հմտությունները և տարբեր կողմերի միջև որպես միջնորդ աշխատելու փորձը, որը նա ձեռք է բերել բիզնեսում կարիերա կառուցելիս։ Վերջապես, այդ ամենը առանցքային երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ պետությունների, լրացուցիչ ուշադրությունն է հրավիրում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Վինոգրադովը նաև նշել է, որ Ղարաբաղում իրավիճակի կայունացումը Վարդանյանի համար առանցքային խնդիր է, որի հաջողությունը մեծապես կորոշի նրա հետագա կարիերայի զարգացումն ու քաղաքական ռազմավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վարդանյանի մրցակցության մասին հնարավոր կլինի խոսել ղարաբաղյան կարգավորումից հետո, չնայած միանգամայն պարզ է, որ 2020 թվականի պատերազմի ելքը լուրջ հարված էր Փաշինյանի համար, բայց այսպես թե այնպես, այսօր և՛ Փաշինյանը, և՛ Վարդանյանը շահագրգռված են թույլ չտալ, որ Ղարաբաղում իրավիճակը «պայթի»։

Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում
Ամենադիտված