Հանգիստը վայելող Օբամայի լուսանկարները բուռն արձագանք են ստացել համացանցում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի լուսանկարները, որտեղ Օբաման քայթսերֆինգ է փորձում սովորել՝ հյուրընկալվելով միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին, բուռն արձագանք է հարուցել Twitter և Facebook սոցկայքերի օգտատերերի շրջանում. հաղորդում է Cnet պարբերականը:
«Ութ տարվա նախագահական ժամկետից հետո, որը սկսվել էր պատմական տնտեսական ճգնաժամով և ավարտվել իր կուսակցության պատմական պարտությամբ, Բարաք Օբաման վաստակել էր հանգիստ վայելելու իր ժամանակը: Սակայն նախկին նախագահի լուսանկարը, որն արվել է միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի հետ լողափնյա հանգստի ժամանակ, տարաբնույթ արձագանքների թայֆուն է հրահրել սոցիալական ցանցերում»,- գրում է աղբյուրը:
ItsThingsInLife-ը գրում է, որ Օբաման փորձում է կյանքից վերցնել ամեն ինչ, այն ժամանակ, երբ աշխարհը մասերի է բաժանվում: