Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քծնանքի մաստեր կլաս՝ Նիկոլ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վլադիվաստոկում երեկ կայացել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի քանի այլ երկրների առաջնորդներ։

Ըստ էության, այդ նիստը վերածվել է քծնանքի երեկոյի, որտեղ իրական մաստեր կլասը ցույց է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդսմին, նրա ամբողջ խոսքը կառուցված է եղել Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնելու վրա, և Փաշինյանն ամեն ինչ արել է Ռուսաստանի գործող իշխանություններին համոզելու, թե հենց ինքն է միակն ու անկրկնելին, որի վրա կարող է Ռուսաստանը խաղադրույք անել Հայաստանում։

Մինչդեռ, Փաշինյանի խոսքում վտանգավոր մի քանի ելևէջներ կան, որոնք կարող են լրջագույն խնդիրներ հարուցել, մասնավորապես, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Փաշինյանը վերածել է Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող գործընթացների, հայտարարել, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարող է կարգավորվել Ռուսաստանի միջնորդությամբ և հովանավորությամբ, նշել, թե Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ կհաջողվի տարածաշրջանում իրավիճակը պահել վերահսկողության տակ։

«Կան ուժեր, որոնք կարծում են՝ Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայով և կարելի է օգտագործել իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է Փաշինյանը՝ փաստացի տակառ գլորելով ոչ միայն Ադրբեջանի, այլև արևմտյան երկրների հետ։

«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է»,- ոչ ավել, ոչ պակաս ընդգծել է Փաշինյանը։

Հարցին, արդյո՞ք չի վախենում, որ Արևմուտքի կողմից կարող են Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվել Ռուսաստանի հետ շփումների պատճառով, Փաշինյանը հայտարարել է. «Կարծում եմ վախենալն այնքան էլ օգտակար դիրքորոշում չէ, պետք է աշխատել կառավարելու առաջացող սպառնալիքները և փորձել ոչ միայն տեսնել սպասվող հնարավորությունները, այլ նաև աշխատել, որ այդ հնարավորությունները բացվեն»։

Ըստ էության, Փաշինյանի խոսքից Արևմտյան երկրները կարող են տպավորություն ստանալ, թե Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները, իսկ թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի վրա քաղաքական և տնտեսական առումով, խոսելն ավելորդ է: Իհարկե, Փաշինյանը տարբերակ չուներ Ռուսաստանին չքծնելու, սակայն դա կարող էր անել չափի մեջ և բավականին ողջամիտ, Հայաստանին վտանգի տակ չդնելու համար։

Թերևս պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլոր հնարավորությունները սեփական իշխանությունը ամրապնդելու համար և առանձնապես թքած ունի Հայաստանի կենսական շահերի վրա։

Հովհաննես Ասատրյան

Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
Ամենադիտված