Պետդեպը հույս ունի, որ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ գերիներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Թվիթերում ողջունել է հայ ռազմագերիների տուն վերադարձը:
«Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների հայրենիք վերադառնալու մասին հաղորդագրությունները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մնացած բոլոր պահվող անձինք շուտով կվերադառնան տուն, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար»,- գրել է Փրայսը։