Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա նոր մեկնակետ է. Բրյուսելում ի՞նչ են ասելու Սերժ Սարգսյանին.«Ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին: Սարգսյանի բրյուսելյան այցի առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունենում Եվրամիությունում մի նշանակալի որոշումից մի քանի օր անց:
Մի քանի օր առաջ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավանության արժանացրին հինգ սկզբունքները, որոնցով Եվրամիությունը պետք է հարաբերվի Ռուսաստանի հետ: Դրանք ըստ էության արձանագրեցին, որ Եվրամիությունը ամրագրում է ՌԴ հանդեպ կոշտ քաղաքականությունը՝ որեւէ փոփոխություն պայմանավորելով Ուկրաինայի հարցում Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացմամբ, ինչը գործնականում դժվար է պատկերացնել Ռուսաստանի կատարմամբ, ՌԴ հետ որեւէ հարաբերություն պայմանավորելով ԵՄ շահերով, ինչը նշանակում է, որ ԵՄ առանձին անդամները ստիպված են լինելու ՌԴ հետ իրենց հարաբերությունները կառուցել Եվրամիության ընդհանուր քաղաքականության շրջանակում: Միաժամանակ ԵՄ արտգործնախարարները որոշում են կայացրել ակտիվացնել կապերը Արեւելյան գործընկերության երկրների հետ եւ մեծացնել աջակցությունը ՌԴ քաղաքացիական հասարակությանը:
Ըստ էության, հինգ սկզբունքները որոշակիորեն եվրոպական քաղաքականության նոր մեկնակետ են, եւ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցում է այդ մեկնակետի սահմանումից մի քանի օր անց:
Եվ այս առումով, բնականաբար, հետաքրքրական հարց է առաջանում, թե արդյոք դա որեւէ ազդեցություն կունենա՞ այցի բովանդակության վրա: Ինքնին հասկանալի է, որ խոսքը հրապարակային բովանդակության մասին չէ, այլ կուլիսային հանդիպումների ու զրույցների, շփումների, որ Սերժ Սարգսյանը անկասկած կունենա Եվրամիության քաղաքական ղեկավարության կամ դրա ներկայացուցիչների հետ:
Այն, որ Հայաստանը այստեղ որեւէ նոր ասելիք չունի, դա երեւի թե կասկածից վեր է: Հարցն այն է, թե նոր մեկնակետ սահմանած Եվրամիությունն ի՞նչ նոր ասելիք կարող է ունենալ Հայաստանին: Առավել եւս, որ Բրյուսելից վերադառնալուց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ եւս անկասկած սպասվում են կարեւոր շփումներ, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, այլեւ ըստ էության առանց չափազանցության անվտանգության միջազգային համակարգի համար շատ կարեւոր մի թեմայի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման մեխանիզմների, այդ ուղղությամբ միջազգային մոնիտորինգի համակարգ ձեւավորելու ամերիկյան նախաձեռնության շուրջ:
Սա ենթադրում է հարցերի եւ քաղաքականության համալիր դիտարկումներ, քանի որ անկասկած է միջազգային անվտանգության համակարգի ուղղությամբ ամերիկա-եվրոպական գործակցությունը:
Մասնավորապես, Ղարաբաղյան հրադադարի պահպանման մեխանիզմների վերաբերյալ իրենց առաջարկի հարցում Նահանգները բավական ակտիվորեն դաշնակիցներ էր փնտրում հենց եվրոպական առաջատարների շրջանում, եւ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այդ հարցով քննարկումների համար մի քանի շաբաթ առաջ մեկնել էր եւ Լոնդոն, եւ Բեռլին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված