ՔՊ-ին միայնակ ենք թողում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ. Իշխան Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔՊ-ին միայնակ ենք թողում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ. այս ԱԺ-ն պատմության մեջ ամենախայտառակն է: Այս մասին այսօր «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ-ի բոլոր կարևոր օրակարգերի շուրջ նախաձեռնելու են նմանատիպ քննարկումներ։
«Երբ մենք քննարկում ենք ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները, ԱԺ-ի պատերի ներքո շարունակվում է կրկես հիշեցնող շոուն», - ընդգծեց Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին։
Պատգամավորը հայտնեց, որ Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր ի զորու են առաջնորդել ժողովրդին պատմական այս ծանր ժամանակահատվածում։