Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել երկրի ամենաթանկարժեք տունը (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼոնդոնի արվարձանում վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի ամենաթանկարժեք տունը: Անշարժ գույքի արժեքը սահմանված է 75 միլիոն ֆունտ ստերլինգ, որը մոտ 123 միլիոն դոլարի է հավասար:
Updown Court կոչվող առանձնատունը գտնվում է Ուինդլսհեմում: Այն 103 սենյակ (24 ննջարան, 23 սանհանգույց) ունի: Բացի այդ՝ տանը նաև 50 հոգու համար նախատեսված կինոթատրոն կա, ինչպես նաև բոուլինգ, մարզասրահ, գինու մառան, ստորգետնյա ավտոտնակ՝ նախատեսված 8 մեքենայի համար և սենյակ-պահարան, որտեղ տանտերերը կարող են թաքնվել հարձակման կամ այլ արտակարգ իրավիճակի ժամանակ: