Բելգիայի հատուկ ծառայությունները չեն բացառում Ռամադանի ընթացքում Բրյուսելում ահաբեկչությունների հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, որոնց համաձայն Բրյուսելում հնարավոր են ահաբեկչություններ մուսուլմանական պահքի՝ Ռամադանի ընթացքում, որն արդեն սկսվել է, հայտնում է Laatste Nieuws–ը:
Թերթի տեղեկություններով Բելգիայի մայրաքաղաքի հասարակական վայրերում հերթապահող ոստիկաններին ու զինվորականներին արդեն կարգադրել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավաքական դիտումների վայրերում, նաեւ հոսպիտալներում ու դպրոցներում:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն էր որոտացել: Երրորդ պայթյունը ավելի ուշ է եղել՝ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչությունների հետեւանքով 32 մարդ էր զոհվել ու ավելի քան 300-ը վիրավորվել: Հարձակման համար պատասխանատվություն էր ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը: