Տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության. Իրանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտնում է mehrnews.com-ը:
Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության։
Դիվանագետն ընդգծել է Իրանի համար տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության կարևորությունը։