Արժույթի թանկացման պատճառը Փաշինյա՞նն էր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրտարժույթի տևական անկումից հետո վերջին օրերին շուկան տարօրինակ աճ է գրանցում, որոնք տնտեսական պատճառներով բացատրելն անհնար է։ Հանկարծակի դոլարի և եվրոյի փոխարժեքը հայաստանյան դրամատներում և փոխանակման կետերում բարձրացել է 115-17 դրամով, ինչը նշանակում է, որ մեծ քանակությամբ դոլար են գնում հանրության ձեռքից։
Պատճառը բացառապես քաղաքական է, մեր տեղեկություններով, իշխանական և իշխանամերձ օլիգարխները, քաղաքական իրավիճակի սրումից վախենալով, մեծ քանակությամբ կանխիկ արժույթ են դուրս բերում երկրից, և գնում դոլարն ու եվրոն։ Նրանք ավելի մոտ են գտնվում իշխանական խոհանոցին, հրաշալի տիրապետում են ներքին խոսակցություններին և բոլորից լավ են հասկանում, թե ինչ պետք է անել ֆորս-մաժորային իրավիճակներում։
Ուստի և, արագորեն գնում են արժույթը, ինչն էլ փոխարժեքի աճի է հանգեցրել։ Ավելին, մեր աղբյուրը պնդում է, որ գնման գործընթացը գրեթե ավարտվել է, ուստի արդեն երկրորդ օրն է՝ փոխարժեքի աճը դադարել է։ Չի բացառվում՝ կրկին նվազի։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի գլխին կուտակվող ամպերն առաջին հերթին ուղիղ ազդում են դոլարի փոխարժեքի վրա։
Նորայր Պետրոսյան