Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը երկուշաբթի առավոտյան իջնում է՝ մեկ տրոյական ունցիան 1 680 դոլարից ցածր, արժեքը զսպում է դոլարի ամրապնդումը, ընդ որում՝ շուկաները շարունակում են սպասել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի վերաբերյալ որոշմանը, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 6,65 դոլարով կամ 0,4 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 676,85 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,24 դոլարով՝ մեկ ունցիան 19,462 դոլար։
Դոլարի ինդեքսը ( ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի հանդեպ դոլարի փոխարժեքը) ավելացել է 0,06 տոկոսով՝ 109,83 կետ։ Դոլարի թանկացումը ոսկին պակաս հասանելի է դարձնում այլ արժույթով գնելու դեպքում։