Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոյաբանական խնդիրը ստիպում է ոչ ստանդարտ լուծումների գնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետականության գլխին կախված գոյաբանական խնդիրը ստիպում է ոչ ստանդարտ լուծումների գնալ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ տեսաուղերձով դիմել է Հայաստանի և Արցախի բնակիչներին, ուղերձը թերևս կարելի է բնութագրել մեկ բառով՝ ուղերձ ոչնչի մասին։ Հայաստանի իշխանությունների երեսը լվանալու Արայիկ Հարությունյանի այս նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից։

44-օրյա պատերազմից հետո առանց այն էլ Հայաստանում և Արցախում իր հեղինակությունից զրկված Արցախի նախագահը, այժմ էլ ամեն գնով փորձում է պարզերես դարձնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ հայտարարելով, թե Հայաստանի իշխանությունների հետ անընդհատ կապի մեջ է, և որևէ փաստաթուղթ Արցախի թիկունքում չի կարող ստորագրվել։

Մինչդեռ իրավիճակը բոլորովին հակառակն է, ինչը փաստում են ոչ միայն անկախ փորձագետները, այլ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Իրավիճակն այնքան բարդ է, որ ստիպում է նախկին հակառակորդներին և մրցակիցներին մեկտեղել ուժերը՝ Հայաստանում իրավիճակը շտկելու, փաշինյանական վարչախմբին իշխանությունից հեռացնելու և նոր մեթոդներ գտնելու երկիրը ուշքի բերելու համար։

Երեկ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ առաջիկայում կարող է հանդիպում կայանալ Հայաստանի նախկին 3 նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև։

Հայաստանի 1-ին նախագահը նախօրեին վերջապես հանդիպել է Գարեգին Կաթողիկոսին, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը։ Ուստի բոլորովին չի բացառվում, որ առաջիկայում նման քառակողմ հանդիպում լինի։

Այդպիսի մի հանդիպում այլ ձևաչափով տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, երբ հանդիպել էին Հայաստանի նախկին 3 նախագահներն ու Արցախի նախագահներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Տասնամյակներով իրար դեմ քաղաքական պայքար մղած այս գործիչները հանուն Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, այլևս տանը նստելու իրավունք չունեն, պարտավոր են ոտքի կանգնել, իրենց հնարավորություններն ու փորձն օգտագործել Հայաստանը ապիկար և դավաճանական վարչախմբից ազատելու և իրավիճակը արմատապես բեկելու համար։ 

Արթուր Պողոսյան

WTA. Էլինա Ավանեսյանը մնացել է 44-րդ տեղում Ի՞նչ փուլում է մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցումը Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորությունՆԳՆ-ն սառեցրել է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագիծը․ մանրամասներ Բրազիլիայում ավարտվել է շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը Ծառատունկ՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում․ հատվել է 95 ծառ, որոնց փոխարեն տնկվել են մոտ 1000-ը ԿԳՄՍՆ-ն անելիք չունի․ Գոռ Վարդանյանի կրիմինալ ֆիլմի հաղթարշավը Հայտնի է 17-ամյա տղային սպանողի ինքնությունըՎրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵՄ պատգամավորների հետԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոկառավարվող ավտոմեքենաԱրտաշատում 46–ամյա և անչափահաս բնակիչների uպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի 1000 Ծառ մեր հայրենիքի կանաչապատման համար «Փորձագետ Տարասովը բացատրել է, թե ինչպես է Հայաստանն ամենուր ուշանում. «Փաշինյանի դպրոցը»»  Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ համատեղ զեկույց են հրապարակել Փաշինյանի օրոք արտագաղթը շարունակվում է Փաշինյանական իշխանությունը վերաձևում է ԸՕ-ն՝ հանուն իր վերարտադրությանՀայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք գագաթնաժողովին Վթարվել է Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու «Գազել»-ը․ վիրավորներ կան«Խաղաղություն վնասներով. հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ «նորմալացման» Հայաստանը կմոռանա իր պատմությունը» Երևանի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել իր բնակարանում Ադրբեջանցիների դրված մաքսակետում  սկսել են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ․ պատմության այս օրը (11 նոյեմբեր)«Մուսալեռ» ռեստորանային համալիրում հրդեհը ոչնչացրել է 7 տաղավար Բաքվում մեկնարկում է СОР29-ըՏաքսու վարորդը մահակով հարվածել և սպանել է 68-ամյա տղամարդուն Առանց վճարելու ավտոբուս չի լինի նստել․ ի՞նչ է փոխվելու Սիսիանում մի խումբ երիտասարդ տղաներ վիճել են ու ինքնաձիգից կրակոցներ արձակել. կան վիրավորներ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր «Փրկեք ինձ»․ 17-ամյա Դավիթ Պողոսյանի վերջին խոսքերը Ջուր չի լինի. հասցեներ են նշվել Լեռնային շրջաններում՝ ձյունՄեկ SMS․ ու Դավիթն այլևս չկաԵրևանում՝ «Զովք» սուպերմարկետի մոտ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօրվա փոխարժեքներըԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել «Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել Ե՞րբ կնշվեն «Տաղավար տոները» 2025 թվականին Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ Հզոր անտիցիկլոն. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՈւկրաինային օգնելը կշարունակի մնալ ԵՄ-ի օրակարգային խնդիր. Բորել
Ամենադիտված