Իրանը շուտով օրական 9 մլն խմ ռուսական գազ կգնի. մատակարարումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանը նախատեսում է շուտով սկսել օրական 9 մլն խմ ռուսական գազ գնել։ Այս մասին, ինչպես գրում է Regnum գործակալությունը, ասվում է Իրանի նավթի նախարարության զեկույցում:
Մատակարարումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով՝ Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) և «Գազպրոմի» կողմից հուլիսին մոտ 40 մլրդ դոլար արժողությամբ ստորագրված էներգետիկ համագործակցության մասին հուշագրի շրջանակում։
Բացի այդ, Թեհրանը կստանա 6 մլն խմ հեղուկ բնական գազ Իրանից այլ երկրներ սվոպ մատակարարելու համար: