Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կովկաս. ձախողված խաղաղություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Sevastopol.su-ն գրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում, որտեղ գործում են ռուս խաղաղապահները։ Նաև Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումը, ի թիվս այլ բաների, խոսում է նաև տարածաշրջանում եվրոպական խաղաղապահ առաքելության ձախողման մասին։ Այդ ամենը տեղի է ունեցել միանգամայն անսպասելիորեն՝ գրեթե անմիջապես Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ բանակցություններից հետո, որտեղ միջնորդը ԵՄ առաջնորդներից Շառլ Միշելն էր։ Այն ժամանակ հայտարարվեց, որ եվրոպական հարթակն իրականում ավելի քան արդյունավետ է ստացվել, և կողմերը լավատեսություն են հայտնել՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի առարկայական քննարկման անց կացնելու մասին։ Նշվել է, որ այդ համաձայնագիրը վերջ կդնի երկարամյա դիմակայությանը։

Բայց ռազմական սրացումը (չափազանց արյունալի) կասկածի տակ դրեց և՛ այս պայմանագիրը, և՛ Եվրամիության որպես բանակցային հարթակի արդյունավետությունը, և՛ ԵՄ-ի որպես սկզբունքորեն նման բանակցությունների մոդերատորի կենսունակությունը։

Այդ առումով պատկերավոր էր Փաշինյանի և արդեն հիշատակված Շառլ Միշելի հեռախոսազրույցի արդյունքը, երբ ԵՄ պաշտոնյան արտաբերեց բազմաթիվ ընդհանուր արտահայտություններ և հավաստիացումներ տարածաշրջանում խաղաղության և կայունության այլընտրանքի բացակայության մասին, խոսեց ջանքեր գործադրելու իր պատրաստակամության մասին, բայց այդ բոլոր խոսքերն ընդհանրապես ոչ մեկին ոչ մի բան չպարտադրեց։

Իհարկե, կարևոր է այն հարցը, թե ո՞վ է այս անգամ սրման նախաձեռնողը։ Բնականաբար, կողմերը մեղադրում են միմյանց։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի կողմից զինված սադրանք է տեղի ունեցել, և նա կոշտ արձագանքել է դրան։ Հայաստանը մեղադրում է ադրբեջանական զինուժին «ագրեսիվ և ոչ մոտիվացված գործողությունների» մեջ, որոնք հարվածել են քաղաքացիական օբյեկտներին։

Ճշմարտությունն այն է, որ երկու կողմերն էլ ունեն սրացման շարժառիթներ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն, սկզբունքորեն, լայնորեն ուժ է գործադրում՝ ստիպելու Երևանին կատարել ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները (որոնք Երևանը փորձում է սաբոտաժ անել)։ Մյուս կողմից, Հայաստանը ի սկզբանե շատ բարդ բանակցային դիրք ունի և ստիպված է գնալ շատ ցավոտ փոխզիջումների, և մեծ հարց է այն, թե արդյո՞ք սկզբունքորեն կարող է համաձայնվել գնալ դրանց։ Իսկ բանակցային գործընթացի խաթարումը կարճաժամկետ ռազմական սրացումով դրանցից խուսափելու միջոցներից մեկն է։

Սակայն այժմ գլխավորը ուղղակի և անմիջական ռազմական առճակատման դադարեցումն է։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում փխրուն, բայց դեռևս կառուցողական վերադարձի մասին։

Հակամարտությունը ռազմական լուծում չունի, դա ակնհայտ է։ Նույնքան ակնհայտ է նաև Բաքվի հստակ ռազմական առավելությունը, և այն, որ ՀԱՊԿ երկրների մեծ մասի կողմից Հայաստանին ուղղակի ռազմական օգնությունը չի լինի, քանի որ նրանց համար ակնհայտ շահերի բախում կա։ Ավելին, այժմ նույնիսկ Ռուսաստանը (Հայաստանի միանշանակ և վերջին դաշնակիցը) դժվար թե կարողանա միանշանակորեն բռնել Հայաստանի կողմը, քանի որ այդ հակամարտությունում միջնորդի կարգավիճակ ունի, ու ընդ որում ինքն արդեն առերեսվում է Ուկրաինայի հետ։ Այս ամենն, ի դեպ, նախապես պարզ էր, ուստի, թե ինչ է մտածել պարոն Փաշինյանը այս իրավիճակում, մնում է միայն ենթադրել։ Այնուամենայնիվ, կան կասկածներ, թե ով է մտածել նրա փոխարեն։

Իսկ զուտ տեսականորեն այժմ կարելի է խոսել շփման գիծ միջազգային խաղաղապահների ներմուծման մասին որպես ժամանակավոր լուծում։ Բայց առաքելության մասնակիցների ցուցակը դժվար թե համաձայնեցվի Երևանի և Բաքվի միջև, քանի որ նրանք չափազանց անհաշտ դիրքորոշումներ ունեն։

Եվ, ավաղ, դա հասարակ է հնչում, բայց հիմա իսկապես հնարավոր է այդ հակամարտությունը լուծել բացառապես դիվանագիտական ​​ճանապարհով և միայն 2020 թվականի վերջին համաձայնեցված ձևաչափով, անկախ նրանից դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ։ Հակառակ դեպքում, Հարավային Կովկասում ձախողված խաղաղությունը չափազանց թանկ կարժենա բոլորին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Երևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»
Ամենադիտված