Բրիտանական ֆունտը հասել է ռեկորդային ցածր մակարդակի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲրիտանական ֆունտը դոլարի հանդեպ հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ 1,035-ի, կորցնելով ավելի քան 4 տոկոս, տեղեկացրել է CNN-ը։
Ֆունտի նվազումը տեղի է ունեցել Ասիայում եւ Ավստրալիայում երկուշաբթի աճուրդների բացումից հետո՝ շարունակելով նվազել 2,6 տոկոսով՝ ուրբաթ օրվա համեմատ եւ հաստատելով այն կանխատեսումները, որ ֆունտը կարող է նվազել՝ մինչեւ ԱՄՆ դոլարին հավասարվելն առաջիկա ամիսներին։
Արժույթի աննախադեպ անկումը հաջորդել է Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Քվասի Քվարթենգի ուրբաթ արած այն հայտարարությանը, որ Միացյալ Թագավորությունը կմտցնի 50 տարվա ընթացքում հարկերի ամենամեծ իջեցումը՝ միաժամանակ ծախսերը մեծացնելով։
Հարկերի կրճատման նոր ֆիսկալ միջոցները, այդ թվում հրաժարումը կորպորատիվ հարկի բարձրացումից եւ բանկիրների բոնուսների սահմանաչափի կրճատումը, արժանացել են ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության եւ անգամ Պահպանողական կուսակցության անդամների քննադատությանը։
Թորիների նախկին կանցլեր լորդ Քեն Քլարկը կիրակի քննադատել էր հարկերի իջեցումը՝ հայտարարելով, որ դա կարող է հանգեցնել ֆունտ սթեռլինգի կործանմանը։ «Վախենում եմ, որ դա այն է, ինչը սովորաբար անհաջող փորձում են անել Լատինական Ամերիկայի երկրներում»։