Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսվարողը դատարանում հաղթել է պետական եկամուտների կոմիտեին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որեւէ պետական պաշտոնյա մինչ օրս չի խոստովանել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տնտեսվարողներին 150 հազար դրամով տուգանելը ընդամենը լրացուցիչ հարկատեսակ է, որը նախատեսված չէ մեր հարկային օրենսդրությամբ:

Ինչի մասին է խոսքը: Որոշակի պարբերականությամբ հարկային տեսուչները այցելում են խանութներ, հսկիչ գնում կատարում ու տուգանում տվյալ խանութի սեփականատիրոջը ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար: Իրողությունը այսպես է ձեւակերպվում պաշտոնապես: Իրականում սա տարիներ շարունակ գործող ավանդույթ է, եւ խանութատերերը առանձնապես չեն էլ դիմադրում, անկախ նրանից՝  ՀԴՄ կտրոն տրամադրել են հսկիչ գնման ժամանակ, թե ոչ: Շատ հաճախ հսկիչ գնում չի էլ կատարվում: Հարկային տեսուչները գալիս են խանութ, ասում են, որ 150 հազար դրամ տուգանվելու նրանց ժամանակը եկել է, խանութպանն էլ հոժարակամ համաձայնվում է, տուգանքը գրում են ու գնում: Չարժի հարկայինի հետ հակամարտության մեջ մտնել:

Ու ստացվում է, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար նախատեսված պատժամիջոցը ոչ թե ստվերային տնտեսության դեմ պայքարելու գործիք է, այլ պարզապես լրացուցիչ հարկատեսակ, որով համալրվում է պետական բյուջեն: Այդ իսկ պատճառով էլ ՀԴՄ կտրոն չտրամադրելու ավանդույթը վերանալու փոխարեն ավելի է խորանում: Սակայն գտնվում են տնտեսվարողներ, որոնք հարկայինի հետ գործարքների չեն գնում եւ մինչեւ վերջ պայքարում են իրենց իրավունքների համար, ու վերջում էլ ջախջախիչ հաղթանակ տոնում: Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ վարչական դատարանը դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ կայացրել է վճիռ, որով վերացրել է մի տնտեսվարողի նկատմամբ հարկային տեսուչների «գրած» տուգանքը:

Պատմությունը բավականին հետաքրքիր է: Սա պետական մակարդակով իրականացվող կառուցվածքային բնույթ կրող ռեկետի մի փոքրիկ օրինակ է: Դեռ 2015 թվականի սեպտեմբերին հարկային տեսուչները մտնում են Երեւանի Ռուբինյանց փողոցում գտնվող խանութներից մեկը, ու ինչպես իրենք են պնդել հետագայում, գնել են 1.2 կիլոգրամ ձուկ, որի գինը կազմել է 2 հազար դրամից քիչ ավելի: Խանութի գանձապահը, ըստ տեսուչների, չի տրամադրել ՀԴՄ կտրոն, եւ խանութի սեփականատերը տուգանվել է 150 հազար դրամով:  Սա՝ ըստ տեսուչների: Իսկ ըստ խանութի աշխատակիցների, տեղի է ունեցել հետեւյալը: Խանութ են մտել երկու հոգի եւ ներկայացնելով հարկային տեսչության աշխատակիցների վկայականները, պահանջել են ՀԴՄ-ից դուրս բերել այդ օրվա վաճառքի հաշվետվությունը: Խանութի աշխատակիցները անմիջապես կանչել են սեփականատիրոջ որդուն, որը տրամադրել է նշված հաշվետվությունը: Դրանից հետո հարկայինի աշխատակիցները տղային մի կողմ են քաշել ու փորձել են համոզել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 150 հազար դրամի ակտ գրեն, քանի որ, ուշադրություն, այդ խանութի վրա արդեն մեկ տարի ակտ չեն գրել:

Այդ ընթացքում տեսուչներին է մոտենում նաեւ սեփականատերը, նրան էլ են փորձում համոզել, բայց ապարդյուն` հայր ու որդի կտրականապես մերժում են այդ առաջարկը: Սակայն տեսուչները տուգանում են ու հեռանում: Որոշ ժամանակ անց փոստով ուղարկում են խանութի սեփականատիրոջը տուգանելու մասին ակտը: Տնտեսվարողը իր տրամադրության տակ ունեցել է հիմնավոր ապացույցներ, որ հարկային տեսուչները ակնհայտ կեղծիքներ են թույլ տվել` նրանք ձուկ չեն գնել, վճարում չեն կատարել, իսկ խանութի աշխատակիցներն էլ չեն խախտել ՀԴՄ շահագործման կանոնները: Տվյալ դեպքում ապացույցը եղել է խանութում տեղադրված տեսախցիկների նկարահանումները, որից ակնհայտ է եղել, որ նշված օրը ձկան բաժնից ընդհանրապես ձուկ չի գնվել:

Թվում է, թե տնտեսվարողի ձեռքին եղած այս ապացույցը բավարար է իր անմեղությունը հաստատելու եւ տուգանքի որոշումը չեղյալ համարելու համար: Մոտ մեկ ամիս անց նա հենց այդպիսի պահանջով դիմել է ՀՀ ֆինանսների նախարարության հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին: Երկու ամիս գործը քննելուց հետո նշված հանձնաժողովը տուգանքի մասին որոշումը թողել է ուժի մեջ: Դրանից հետո տնտեսվարողը դիմել է դատարան: Ավելի քան մեկ տարի անց վարչական դատարանը կայացրել է վերը նշված վճիռը` չեղյալ է համարել տուգանքի մասին հարկայինի կայացրած որոշումը: 

Դրանից բացի դատարանը որոշել է 80 հազար դրամ գումար բռնագանձել ՊԵԿ-ից հօգուտ տնտեսվարողի, որպես նրա շահերը ներկայացնող անձին վճարած գումարի փոխհատուցում: Ի դեպ տնտեսվարողի շահերը դատարանում պաշտպանել է հարկային տեսչության նախկին աշխատակից Ռոբերտ Նիկողոսյանը:

Սա կարելի է դիտարկել որպես մի փոքրիկ միջադեպ, որ տարին մեկ կամ երկու անգամ տեղի է ունենում շատ խանութներում: Սակայն բովանդակային առումով պատկերը չափազանց տխուր է: Նախ ՊԵԿ-ի  միանգամից մի քանի աշխատակիցներ` Նոր Նորքի հարկային տեսչության գլխավոր տեսուչ Գեւորգ Ներսիսյանը, տեսուչներ Սամվել Զաքարյանը եւ Կարեն Իսկոյանը իսկական ռեկետ են արել խանութպանին, ու եթե անկեղծ լինենք, նրանց գործողությունները քրեական տարրեր են պարունակում:

Տեսուչների ակնհայտ, տեսախցիկներով արձանագրված ապօրինությունները չեն նկատել ֆինանսների նախարարության գանգատարկման հանձնաժողովում: Հանձնաժողովը, անտեսելով փաստերը, պաշտպանել է օրինախախտ տեսուչներին: Տնտեսվարողը ստիպված է եղել ավելի քան մեկ տարի մաշեցնել տարբեր ատյանների դռների շեմերը, իր անմիջական գործերով զբաղվելու փոխարեն: Ու ընդհանրապես, տնտեսվարողի գործը բիզնեսով զբաղվե՞լն է, թե՞ հարկայինի ասպատակություններին դիմագրավելը:

Այս պատմության ընթացքում Պետեկամուտների կոմիտեի երեք ղեկավար է փոխվել: Սակայն հիմա, հենց այս պահին ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքը կիրառվում է ոչ թե առեւտրում ստվերային շրջանառությունը նվազեցնելու նպատակով, այլ շարունակում է դիտարկվել որպես պետական բյուջեն համալրող մի լրացուցիչ, կարելի է ասել «ստվերային» հարկատեսակ:

Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»
Ամենադիտված