Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. ՀՀ ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 2 տարի անց էլ ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Հայկական կողմը վերահաստատում է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր հանձնառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի հայտարարության ժամանակ:

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները Երևանում, ի թիվս, այլ հարցերի, անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Միրզոյանը հիշեցրեց՝ 2 տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ և նրա ժողովրդի դեմ:

«Այսօր՝ 2 տարի անց հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»,-ասաց արտգործնախարարը:

2020 թվականի սեպտեմբերի 27 ից Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պատերազմ էր սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելովնաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, քաղաքացիական անձանց: Նոյեմբերի  9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Չնայած եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ 2 տարի անց էլ Ադրբեջանը դեռևս ամբողջությամբ չի վերադարձել հայ գերիներին:

Երևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»
Ամենադիտված