Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Աննա Վարդապետյանը ստորագրել է դիմումը, Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։
Հիշեցնենք, որ պաշոտնից ազատվելու դիմում են ներկայացրել նաև տեղակալներ` Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։