Ֆրանսիան կողմ է սահմանին դիտորդների տեղակայման. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ֆրանսիան աշխատում է, որպեսզի ամբողջ միջազգային հասարակությունը ճիշտ գնահատի եւ մատնանշի, թե ով է ագրեսորը։
Երեկ Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանելիս, նշեց ՀՀ ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լյույոնը։ «Այստեղ իրավիճակն իսկապես լուրջ է, եւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հատկապես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Հատկապես մենք լուռ չենք, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն, եւ այս իմաստով այս այցն իսկապես կարեւոր է»։
Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում եւ սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է, նա ինչ է մտածում, դեսպանը նշեց. «Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում