Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը համոզում է Բաքվին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անհրաժեշտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ng.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցը սկսել էր Հայաստանից։ Այդ հանրապետությունում նրան անվանում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի, որը համակարգում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը, համանախագահ։

Երևանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի ղեկավարության հետ ամերիկացի դիվանագետի հանդիպումների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր։

Հյուրընկալող կողմն ամեն կերպ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա ներուժի կարևորությունը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ և ամբողջական կարգավորման համատեքստում։ Հյուրի ուշադրությունը կենտրոնացած է եղել հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտության, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման վրա։

Բանակցությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը շեշտը դրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ երկխոսության վերականգնման կարևորության վրա։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև հումանիտար ոլորտի, տարածաշրջանային կայունության և, իհարկե, հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր կարգավորման մի շարք հարցերի։

Վերլուծաբան Աշոտ Գազազյանը Ng.ru-ին ասել է, որ Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան պետք է պատասխանի այն հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը կաշխատի ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։

«Ադրբեջանի իշխանությունները նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են, որ Բաքուն ղարաբաղյան խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, և այն այլևս գոյություն չունի։ Նրանք փաստացի վերացրել են «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական անվանումը և այժմ չճանաչված հանրապետությունը անվանում են «Ղարաբաղի տնտեսական շրջան»։ Բաքուն վստահ է, որ 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը վերացել է, և այն պետք է ինքնալուծարվի»,- ասել է Աշոտ Գազազյանը։

Մինչդեռ, ըստ նրա, ԱՄՆ-ը և Ֆրանսիան (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) կարծում են, որ ղարաբաղյան խնդիրը դեռ լուծված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն։

Ըստ վերլուծաբանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահի՝ Ռուսաստանի, դիրքորոշումն այս հարցում որոշակիորեն լղոզված է, բայց այդ դեպքում հարց է առաջանում. ի՞նչ են անում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, եթե խնդիրը կարգավորվել է:

«Ինչ էլ որ լինի, դեռ վաղ է թաղել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ՝ Ֆիլիպ Ռիքերի շփումները թե՛ Երևանում, թե՛ Բաքվում դա հստակ ցույց կտան»,- ընդգծել է Գազազյանը։

Նա կարծում է, որ այսօր օրակարգում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը, որը, ամենապահպանողական հաշվարկներով, կազմում է մոտ 100 հազար մարդ, թեև Բաքուն պնդում է, որ 25 հազարից ավելի հայ էլ չի մնացել։

«Նրանց անվտանգությունը Ադրբեջանի կազմում ապահովված չի լինի, որովհետև հիմա էլ ադրբեջանական կողմն իր զինված ուժերի կողմից գրավված տարածքներում ամեն կերպ ջնջում է տարածաշրջանում հայերի հազարամյա ներկայության հետքերը։ Եվ դա հակասում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Ռազմագերիների վերադարձի հարցն էլ է բաց մնում, չնայած վերջերս Բաքուն հինգ հայ զինծառայողի է հանձնել Երևանին, մի քանի տասնյակ մարդ դեռ շարունակում են մնալ գերության մեջ»,- ասել է Աշոտ Գազազյանը։

Նրա բաքվեցի գործընկեր Շահին Ռզաևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական կողմը Ֆիլիպ Ռիքերին անվանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խուսափում է արտահայտել նման դիրքորոշում և Ռիքերին անվանում է միայն «Պետքարտուղար Բլինքենի ավագ խորհրդական Կովկասում բանակցությունների հարցով»։

Դրա հիմնական պատճառը, ըստ Ռզաևի, այն է, որ Ռիքերը գործ կունենա ոչ միայն հայ-ադրբեջանական ուղղության, այլ նաև հայ-թուրքական, ինչպես նաև վրացական ուղղությամբ հակամարտությունների հետ։

«Մյուս պատճառն այն է, որ Բաքուն գերադասում է մոռանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության մասին, քանի որ կարծում է, որ այդ խմբի գրեթե 30-ամյա գործունեությունն ուղղված է եղել հակամարտության տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանմանը։ Բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը չի շտապում պաշտոնապես հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբից իր հրաժարվելու մասին և ողջունում է Եվրամիության և ԱՄՆ-ի խաղաղարար նախաձեռնությունները»,- Ng.ru-ին ասել է Շահին Ռզաևը։

Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ պաշտոնական Բաքուն չի ցանկանում տեսնել Ռուսաստանին որպես Հայաստանի հետ ապագա խաղաղության պայմանագրի պայմանները թելադրող միակ կողմը։ Ուստի Բաքուն ողջունում է Ռիքերի այցը տարածաշրջան և այլընտրանքային առաջարկներ է ակնկալում ԱՄՆ-ից։

«Իհարկե, Ռուսաստանը դեռևս կմնա խաղաղության բանակցությունների հիմնական խաղացողը, բայց առնվազն ոչ մենաշնորհային կարգավիճակում», - եզրափակել է Ռզաևը։

Ի տարբերություն Երևանի և Բաքվի, Ֆիլիպ Ռիքերի այցի թբիլիսյան հատվածը այդքան էլ բարդ չէ։ Չնայած վերջին հակասություններին, Վաշինգտոնը շարունակում է մնալ Թբիլիսիի գլխավոր դաշնակիցն ու հովանավորը միջազգային ասպարեզում, հատկապես Վրաստանի վերահսկողությունից ազատված ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հակամարտություններում, որոնց աջակցում է Ռուսաստանը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Որքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ Զուրաբյան
Ամենադիտված