ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ ղեկավար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ։ Նրանք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումները և ԵԱՀԿ առաքելություն այս տարածաշրջան ուղարկելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում եւ սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է: