Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ էր Փաշինյանը թռել Փարիզ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ, որտեղ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրուցել էր ու քննարկել Երևան-Բաքու հարաբերությունների հեռանկարները։ Հնարավոր է, որ այդ այցը պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիան ներկայումս նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում, իսկ Հայաստանը հույս ունի Փարիզի և անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ իր խնդիրները մտցնել այդ կառույցի օրակարգ։

Այդ առնչությամբ Փարիզում կայացած ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ «անհրաժեշտ է համարում» գնալ «1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրով հաստատված սահմանների փոխադարձ ճանաչման հիմքով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման» ուղով, ինչպես նաև ընդգծել էր «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումներ սկսելու կարևորությունը»: Բայց Մակրոնը, կարծես թե, դեռ խուսափում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով Երևանի առաջարկած գործողությունների սցենարից՝ իր դիրքորոշումը արտահայտելով ընդհանուր բառերով։ Նա, ինչպես միշտ, կողմերին կոչ էր արել «ապասրացնել իրավիճակը և առանց հապաղելու վերսկսել բանակցությունները» և ասել էր, որ «մտադիր է խոսել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ»։

Դրանից անմիջապես բխում է ընդհանուր եզրակացություն: Պաշտոնական Երևանը շարունակում է Մոսկվային զուգահեռ կառուցել Ադրբեջանի հետ խնդիրներ լուծելու «հնարավորությունների ալիք»՝ անկեղծորեն ակնարկելով արտաքին քաղաքական այլընտրանքի առկայության մասին։ Եվ ոչ միայն դա: Փաստորեն, խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրի վերանայման մասին է, որը կանգնեցրել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և որի հիման վրա մինչ այժմ մշակվել են առաջարկվող խաղաղության պայմանագրի դրույթները։

Փաստն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ֆրանսիան իրեն ոչ միանշանակ էր պահել իրական պասիվության ֆոնին։ Մի կողմից Ֆրանսիայի Սենատն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը ճանաչող բանաձև։ Մյուս կողմից, այդ փաստաթուղթը չէր արժանացել նախագահ Մակրոնի հավանությանը, թեև Երևանում շատերը հույս ունեին, որ Փարիզը կգնա նման քայլի։ Դա սխալ ախտորոշում էր, չնայած ելնում էր նրանից, որ Ֆրանսիայում կա լուրջ հայկական սփյուռք, հայկական լոբբի, որն ընդունակ է Ալիևի թիկունքից դանակ խփել։

Ուստի, այժմ հարց է առաջանում, թե ինչո՞վ են պայմանավորված Երևանի նոր աշխուժացած հույսերը առ այն, որ Փարիզի համար Անդրկովկասի խնդիրները կտեղափոխվեն եթե ոչ առաջին, ապա նկատելի նշանակություն ունեցող կատեգորիա։ Թեև պատկերացնելը այն, որ Փարիզը պատրաստ կլինի որոշ ռազմական ուժեր ուղարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատման գիծ, ​​ընդամենը քաղաքական ֆանտազիայի ոլորտից է։

Այդ դեպքում ինչի՞ց ելնելով է Փաշինյանը ներկայումս կոչ անում Ֆրանսիային գոնե խորհրդանշական կերպով ակտիվորեն մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի հետպատերազմյան կարգավորմանը։ Այդ առումով ուժեղ զգացողություն կա, որ Հայաստանի կողմից կառուցվում է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի այսպես կոչված միջազգայնացումը, որը ներառում է նաև նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում ճգնաժամի հեռանկարների հետ հարաբերակցության տարրեր և Ֆրանսիայի տարածաշրջանային դերի հնարավոր փոխակերպում:

Բացի այդ, Հայաստանում հնչել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը: Նա պնդել է, որ «Ռուսաստանը կորցրել է ղարաբաղյան կարգավորման բանալին», և որ «Ռուսաստանի դեպքում ամեն ինչ շատ ավելի կառուցողական կլիներ, եթե չլինեին նախկին Ուկրաինական ԽՍՀ-օ հետ հակամարտությունը», որի արդյունքում իբր հիմա «Մոսկվայի վիճակը ծանր է»։ Նրա տեսակետից «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հնարավորություն ունեն անել այնպես, որ հայկական կողմի վիճակը չվատթարանա», և ամեն ինչ «կախված է նրանից, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը որքան լրջորեն ներգրավված կլինեն այդ հարցում [խոսքը վերաբերել է նախկին Ուկրաինական ԽՍՀ-ին]:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա պաշտոնական մակարդակով շատ զգուշավոր է մեկնաբանում նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի տարածքում ստեղծված իրավիճակը, թեև ինչ-որ բան հուշում է, որ Ալիևն ի տարբերություն Երևանի այլ դիրքորոշում ունի։ Նա ավելի իրատեսորեն է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը միջազգային մեծ քաղաքականության մեջ նորովի ինտեգրելու հեռանկարը և այն Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հակասությունների մակարդակին հասցնելը։

Միաժամանակ, Բաքուն ճիշտ է գնահատել Մոսկվայի արձագանքը Հայաստանի ՀԱՊԿ-ին ուղղված օգնության կոչին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ Ֆրանսիայի, բանավոր դիվանագիտական ​​ակտիվացման պատճառները։ Եվ կրկին Հայաստանի ողջ խնդիրը իրավիճակի ախտորոշման, ռուսամետ և արևմտամետ երկու ճամբարների բաժանման մեջ է։

Ինչ վերաբերում է Մոսկվային, նա առայժմ սպասում է։ Ներկայումս ինչ-որ կանխատեսումներ անելու համար անհրաժեշտ է իմանալ այն մանրամասները, որոնք շատերի համար անհայտ են։ Բայց գալիս է որոշումների ժամանակը, քանի որ կան խաղացողներ, ովքեր պատրաստ են խաղալ սրացման և տարածաշրջանի ռազմաքաղաքական վերահսկողության նոր ձևաչափ ստեղծելու համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Որքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ Զուրաբյան
Ամենադիտված