Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
Գործակալության տվյալներով՝ հրթիռի արագությունը գերազանցել է 20 հազար կմ/ժ-ը։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այն անցել է մոտ 4,5 հազար կմ՝ 970 կմ թռիչքի առավելագույն բարձրությամբ։
Ավելի ուշ Ճապոնիայի կառավարությունը մի փոքր շտկել է Հարավային Կորեայի տվյալները՝ նշելով, որ, իրենց տեղեկություններով, հրթիռն անցել է 4,6 հազար կմ տարածություն, իսկ առավելագույն բարձրությունը հասել է 1000 կմ-ի։
Հրթիռն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ Օվկիանոսում
Հյուսիսային Կորեան կանոնավոր հրթիռներ է արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ-ն կտրուկ ավելացրել է հրթիռների փորձարկումների թիվը։