Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան կժամանեն 50 նախագահներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում 2018 թվականին կազմակերպվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և մեր երկիրը երկու տարի ժամկետով ստանձնելու է այս խորոշագույն՝ 84 անդամ, ասոցացված  և դիտորդ երկրներ ու կառավարություններ ընդգրկող կառույցի նախագահությունը: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ է անցկացնելու այս կարգի բարձր մակարդակի, ծավալի և միջազգային ընդգրկվածությամբ միջոցառում:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի 31 գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 4000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը:

Գագաթնաժողովին կարևոր տեղ է հատկացվելու այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը,  տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը և այլն։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռում կազմակերպել տնտեսական գործարար ֆորում՝  ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ:

Դրա շրջանակում առաջարկվել է անցկացնել հայկական ապրանքատեսակների և ծառայությունների ցուցահանդես, որի միջոցով կներկայացվեն Հայաստանի ներդրումային և առևտրատնտեսական հնարավորությունները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է մեր երկրում նման մասշտաբային միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը և նշել.

«Հետաքրքիր իրադարձություն է, հետաքրքիր հարթակ, օգտագործելով այս հնարավորությունը՝ կարող ենք լավագույնս ներկայացնել Հայաստանը և էլ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը»:


Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ արտգործնախարարության գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբում ներգրավելու համար նշանակել կոնկրետ պատասխանատուների:

«Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել»
Ամենադիտված