Իրանն Ադրբեջանին եւ Հայաստանին հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուծեն իրենց սահմանային վեճը խաղաղ ճանապարհով, հաղորդում է IRNA-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում կողմերը քննարկել են նաեւ Բաքվի եւ Երեւանի միջեւ լարվածությունը։
Հասանովը նշել է, որ իր երկրի եւ Հայաստանի միջեւ վեճը «կարող է լուծվել բանակցությունների միջոցով»։
Նա նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը «նպատակ չունի որեւէ ռազմական գործողություն իրականացնել եւ օկուպացնել Հայաստանի տարածքները»։