Սոնա Շահգելդյան. «Հոգնեցինք անընդհատ նույն մարդկանց լսել, մանավանդ, որ վատ են երգում… թե ծանոթո՞վ ա»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈւզբեկական ծագումով երգչուհի Նարգիզի մոտակա ամիսներին նախատեսվող երևանյան մենահամերգի լուրերին Facebook-յան իր էջում անդրադարձել է երգչուհի Սոնա Շահգելդյանը, գրելով. «Թող գա, բարով գա, բաjց ապրիլին գոնե, խնդրում եմ, հարգեք մեր հերոս տղերքին, զինվորներին ու խնդրում եմ՝ միջոցառումներ ապրիլ ամսին մի արեք։ Ուղղակի կարդացել եմ, որ ապրիլին է, դրա համար գրեցի այս ամենը։ Չդիմացա»։
«Մեկ–մեկ էլ մեր լավ երգիչներին սենց մեծարեք… Կարծում եմ՝ արժանի են կամ էլ, որ համերգներ են միշտ կազմակերպում, թող նույն մարդիկ չլինեն, տաղանդավոր երգողներ շատ կան։ Թող իրենք էլ երգեն մեկ–մեկ։ Հոգնեցինք անընդհատ նույն մարդկանց լսել, մանավանդ, որ վատ են երգում… թե ծանոթո՞վ ա։ Մի տեղ, որ երգում են կամ հաղթում են, չի նշանակում՝ արդեն աստղ են։ Երգողը պետք է մեծ ճանապարհ անցնի»,- գրել է Սոնա Շահգելդյանը: