Նավթի գներն իջնում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան իջնում են երկօրյա աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նվազում է 0,07 տոկոսով՝ մեկ բարելը 91,74 դոլար, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսինը՝ 0,16 տոկոսով՝ 86,38 դոլար։
Չորեքշաբթի առավոտյան նավթի գներն աճից հետո իջնում են՝ պայմանավորված ԶԼՄ-ների այն տեղեկություններով, որ ՕՊԵԿ+-ը չորեքշաբթի Վիեննայի նիստում կքննարկի «սեւ ոսկու» արդյունահանումն օրական ավելի քան 1 մլն բարելով կրճատելու հնարավորությունը։ Երկու օրում Brent տեսակի նավթի գինն ավելացել էր 4,33 տոկոսով, WTI-ինը՝ 8,67 տոկոսով։