Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին՝ Բրյուսելում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, այսօր հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Կեսօրից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կհանդիպենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկումներ կլինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շուրջ։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին՝ Բրյուսելում: