Ռուսաստանը ամենահասանելի ինտերնետ ունեցող երկրների թվում է. բայց Հայաստանը, այնուամենայնիվ, հաղթեց մեզ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIchip.ru-ն գրում է, որ Ռուսաստանը ամենահասանելի ինտերնետ ունեցող երկրների թվում է: Այնուամենայնիվ բարեկամ Հայաստանը գերազանցել է, ընդ որում գրեթե ողջ աշխարհին, բացառությամբ միայն Իսրայելի։
Surfshark VPN ծառայությունը կիսվել է աշխարհի երկրների ինտերնետ հասանելիության վարկանիշով։ Գծապատկերը կազմվել է ամենաէժան սակագնով ֆիքսված լայնաշերտ ինտերնետի հասանելիության արժեքի և տվյալ երկրի աշխատավարձի միջին մակարդակի տվյալների հիման վրա։
Իսրայելը ժողովրդի համար աշխարհի ամենամատչելի ցանցը ունի։ Երկրորդ տեղը, ի զարմանս բոլորի, զբաղեցրել է Հայաստանը։ Բրոնզը բաժին է հասել Գերմանիային։ Ինտերնետ հասանելիության առումով չորրորդ տեղում է փոքրիկ Սինգապուրը, որից Ճապոնիան ընդամենը մի փոքր է հետ մնացել։Ռուսաստանը այս վարկանիշում զբաղեցրել է շատ արժանի վեցերորդ տեղը։ Շարքի լավագույն տասնյակում են հայտնվել նաև Ֆրանսիան, Լիտվան, Դանիան և Ավստրալիան։ Միացյալ Նահանգները զբաղեցրել է տասնհինգերորդ տեղը, իսկ Չինաստանը՝ քսանյոթերորդը: Ինտերնետի առկայության հետ կապված ամենավատը, սպասելիորեն, Աֆրիկայում է:
Վարկանիշը եզրափակում է Կոտ դ'Իվուարը: Այդ երկրում լայնաշերտ ինտերնետի ամսական սակագին վճարելու համար տեղի սովորական բնակիչը պետք է աշխատի ավելի քան 65 ժամ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը