Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. ժամը 18:30-ին անասնագոմին կից խորդանոցում կախվել է հայրը, իսկ ժամը 07:00-ին՝ նույն վայրում հայտնաբերվել է նրա 34-ամյա տղայի կախված դին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Հովիկ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի ոստիկաններն ու քննիչները համոզեն մահացածի տղային՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի նա հոր դին թույլատրի տեղափոխեն հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության:
Դատաբժշկի նախնական եզրակացույթան համաձայն՝ Մ.Ալամյանի մահը վրա է հասել կախվելու միջոցով: Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Ալամյանը ինքնասպան է եղել իրենց տան անասնգոմին կից խորդանոցում՝ հակի թելով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: