Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը խիստ հուզվել էր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փետրվարի 10–ին մայրաքաղաքի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԲՀԿ 9–րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:


Օրակարգում միայն մեկ հարց կար՝ կուսակցության նախագահի ընտրությունը, իսկ համագումարը վարում էր «Ծառուկյան» նախընտրական դաշինքի շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:


Ուշագրավ էր, որ համագումարին մասնակցում էին նաև Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը, Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:


Միաձայն ընտրվելով կուսակցության նախագահի և քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնում, Գագիկ Ծառուկյանն իր ելույթի ժամանակ իր կուսակիցներին հորդորեց հարգանքով վերաբերվել քաղաքական մյուս ուժերին:


«Պետք է հարգալից լինել: Չի կարելի ոչ մեկին վիրավորել, ոչ մի կուսակցության: Եթե մեկը ձեզ կամ ինձ վիրավորի... Ձեր պատիվն իմ պատիվն է, իմը` ձերը: Տեղն այնպես կդնենք, որ իմանա ինքը որտեղից է եկել և ինչ է արել»,– իր խոսքում ասաց Գ. Ծառուկյանը:


Անդրադառնալով 2015 թ.–ին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշեց, որ ինքը չէր կարող ժողովրդին տանել փորձությունների և արյունահեղության ճանապարհով, քանի որ դրա պատճառով կլարվեր նաև իրավիճակը սահմանին: Շարունակելով խոսքը, ԲՀԿ առաջնորդն այսօրվա խնդիրների մասին ասաց. «Չլուծվող խնդիր չկա: Ցանկացած պրոբլեմ իր լուծումն ունի: Միշտ ասում են՝ նավթ չունենք, գազ չունենք: Բայց մենք էլ մոլիբդեն ու պղինձ ունենք: Հարկավոր է բնական պաշարների հարկերն ու տուրքերն ավելացնել և բյուջեն 30%–ով կարող է ավելանալ»:


Շարունակելով ներկայացնել երկրում ստեղծված իրավիճակի մասին իր տեսակետը, նա նշեց, որ ժողովրդին բարեգործությամբ հնարավոր չէ պահել: Դրա փոխարեն պետք է լուծել երկրում կուտակված հարցերը, արդարության, վստահության վերականգնման և մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու դեպքում Հայաստանից արտագաղթած մեր շատ հայրենակիցներ նորից կվերադառնան հայրենիք:
Համագումարի ավարտից հետո Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով հարցին, թե ինքը ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարվելով, կհրաժարվի նաև կուսակցությանն անդամակցելուց, ասաց, որ եթե Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ինքը դուրս կգար քաղաքականությունից:


«Հիմա այս պահին Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն, և ես նման քայլ չեմ պատրաստվում կատարել»,– ասաց Զոհրաբյանը:


Հիշեցնենք, որ 2015 թ.–ի մարտին ԲՀԿ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, սակայն երկու տարի անց պարզ դարձավ, որ հասարակական–քաղաքական գործչի հեռանալուց հետո դաշտում առաջացած բացը ո՛չ հին և ո՛չ էլ նոր ստեղծված կուսակցություններն այդպես էլ չկարողացան որևէ կերպ լրացնել:


«Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Սա իմ խաչն է, և ես պետք է այն տանեմ մինչև վերջ»,– 2017 թ.–ին կրկին քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարության մեջ ասել էր Գագիկ Ծառուկյանը:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված