Կիպրոսի իշխանությունները սպառնացել են ռուսներին քրեական պատասխանատվության ենթարկել՝ կղզու օկուպացված հատված մտնելու դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիպրոսի իշխանությունները սպառնացել են ռուսներին քրեական պատասխանատվության ենթարկել՝ կղզու հյուսիսային հատված մտնելու դեպքում։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Ռուսաստանում Կիպրոսի Հանրապետության դեսպան Կիպրոս Յորգալիսը։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ անօրինական օդանավակայանով կամ նավահանգստով կղզու հյուսիս մուտք գործելը, որը որպես այդպիսին է հայտարարվել միջազգային իրավունքի համաձայն, խախտում է տեղական օրենքը։
Ռուս ճանապարհորդները կարող են մուտք գործել կղզու հյուսիսային հատված՝ առանց օրենքը խախտելու միայն Նիկոսիայի ցամաքային անցակետերը հատելով։ Դեսպանատունը նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանից կամ Թուրքիայից անմիջապես չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) թռիչքը կհամարվի հանցագործություն: