ԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան-Ադրբեջան սահման. Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրամիությունը որոշում է կայացրել փաստահավաք առաքելություն (fact-finding mission) ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է եղել, որտեղ պատրաստակամություն է ձեռք բերվել, որ ԵՄ առաքելությունը կայցելի Հայաստան՝ պարզելու փաստերը, այնուհետև, հավանաբար, զեկույց կլինի»,- ասել է Միրզոյանը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
«Քիչ առաջ տեղեկացա, որ կարծես թե ԵՄ-ն արդեն որոշում ունի նման փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին»,- հավելել է նա։