Ահա թե ինչ սարսափելի անակնկալ է մատեցելու մեզ եղանակը փետրվարի 15-ից հետո....
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյս ձմռան առանձնահատկությունները Hetq.am-ի հարցազրույցում ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
- Մեզ փետրվարին սպասվո՞ւմ են ցուրտ օրեր:
- Այս ջերմային ֆոնն, ամեն դեպքում, առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի, բայց ցուրտ օրեր դեռ կլինեն, չի բացառվում, որ Արարատյան դաշտում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանն առանձին օրերի նորից մոտենա -20 աստիճանի: Ամեն դեպքում, մինչև փետրվարի 20-ը տաքացումներ սպասել պետք չէ, որովհետև մենք փետրվարի 15-ից հետո սպասում ենք արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցում, որը դարձյալ կհանգեցնի ջերմաստիճանի անկման: Ճիշտ է, վերջին օրերին օդի ջերմաստիճանը բարձրացավ ահագին, բայց փետրվարի 2-ին և 3-ին ջերմաստիճանն Արարատյան դաշտում նվազեց մինչև -24-ի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝Hetq.am-ում: