Լոնդոնի ազգային պատկերասրահում էկո շարժման ակտիվիստները լոլիկի մածուկ են լցրել Վան Գոգի «Արևածաղիկներ» ստեղծագործության վրա (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹՎառելիքի չարաշահման դեմ պայքարող բրիտանական Just Stop Oil էկո շարժման 2 ակտիվիստ լոլիկի մածուկ են լցրել Վինսենտ Վան Գոգի «Արևածաղիկներ» ստեղծագործության վրա, որը ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում, գրում է Daily Mail-ը:
Ակտիվիստները դեմոնստրացիայից հետո գոռացել են.«Ի՞նչն է ավելի արժեքավոր՝ արվե՞ստը, թե՞ կյանքը: Արժե՞ ավելին, քան սնունդը։ Արդարությունից ավելի՞ արժե: Ձեզ ավելի շատ մտահոգում է նկարի պաշտպանությունը, թե՞ մեր մոլորակի ու մարդկանց պաշտպանությունը»։
84 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ կտավը չի վնասվել,ք անի որ պաշտպանված էր ապակու շերտով:
Ակտիվիստները ձերբակալվել են:
Նշենք, որ Just Stop Oil էկո շարժման ակտիվիստները վերջին շաբաթների ընթացքում իրականացրել են տարբեր բողոքի ակցիաներ: