Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ են իրավապահները գնալու հանցագործության մասին տասնյակ հաղորդումների հետևից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հանրային դաշտում հնչել են մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնք ոչ այլ ինչ էին, քան հանցագործության մասին հաղորդումներ: Դրանց հեղինակները ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանության ներկայացուցիչներն էին, սակայն երկու դեպքում էլ պատկան մարմինները զարմանալիորեն նախընտրել են չտեսնելու և չլսելու տալ այդ մեղադրանքները, ինչը ինքնին բազմաթիվ հարցեր է ծնում:

Դիցուք՝ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսություն» մի խումբ աշպատակիցները հանցագորության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն եւ խնդրել են իրենց օգնել: Ըստ աշխատակիցների՝ տնօրեն Տիգրան Համբարձումյանը սպառնացել են իրենց դիմում գրել, եթե ոչ նա իր ձեւերով կանի: Ի դեպ օգոստոսին «Հյանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսության» տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, ով ՔՊ–ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է:

«Այս իշխանությունների պատճառով մարդիկ կան, որոնք մաքրվում են իրավական գործընթացներից, պետք է սա թույլ չտալ: Ցավոք, ես հիմա արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ լուրջ պրոբլեմներ կարող է իրենք ունենային»,- այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Ի՞նչ էր սա, եթե ոչ հանցագործության մասին հաղորդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհել էր, որ ազատամարտիկների համար Ֆրանսիայից դեղեր են ուղարկել, սակայն մաքսակետում խնդիրներ են ստեղծում։ Այս մեղադրանքն էլ իր հերթին ուղղված էր ՊԵԿ ղեկավարությանը: Ըստ էության, Սփյուռքից եկող օգնությունը անցնում էր նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակով, առնվազն կազմակերպչական հարցերը այստեղ ևս պատշաճ  լուծում  չեն ստացել, և Սփյուռքի դժգոհությունը Զարեհ Սինանյանից նույնպես փոքր չէ:

Մամուլը նաև գրել էր,  որ Էդուարդ Աղաջանյանը Անդրանիկ Քոչարյանի և Հակոբ Արշակյանի հետ Կառավարության հաշվից կանխիկացրել էին Համահայկական hիմնադրամի 11 միլիոն դոլար գումարը, իբր պատերազմի կարիքների համար, սակայն ոչ ապրանքներն են տեղ հասել, ոչ գումարը կա մինչ օրս։

Բավականին ուշագրավ ուղերձով էր հանդես եկել ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնել էր, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։ Ավելին՝ ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։  Փաստացի, ԳՇ պետի զեկույցը ոչ այլ ինչ է, քան հանցավոր անգործունեության մասին հաղորդում: Սակայն, չգիտես ինչու, այս հայտարարությունները դեռևս քննության չեն առնվել: 

ԱԳՆ նախկին ղեկավար Արա Այվազյանը նույնպես փաստացի հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, երբ հայտարարել էր, որ իր հրաժարականի հիմքում նաև՝ պետականության դեմ ուղղված քայլերին չմասնակցելու ցանկությունն է: Այսինքն, ըստ Այվազյանի, Նիկոլ Փաշինյանը պետականության դեմ ուղղված քայլեր է իրականացրել:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս ընդունել է, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած՝ այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը: Այսպիսով, Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  առողջապահության նախարարի դեմ: Ընթացք տրվե՞լ է վարչապետի այս հայտարարությանը, իհարկե, ոչ: 

Նույն Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ  ԱԺ–ում հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ըստ, էության նա, նրանց մեղադրում էր պետական դավաճանության մեջ:

Իշխանության տարբեր շրջանակներ էլ հրապարակային հայտարարում էին, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կարող է այլ երկրի հատուկ ծառայության գործակալ լինել: Բացի այդ, հնչում էին կարծիքներ, որ վերջինս երկրում հեղաշրջում էր նախապատրաստում և դրանով է պայմանավորված իր հրաժարականը: Ի՞նչ է սա, եթե ոչ հաղորդում հանցագործության մասին: Սակայն, անգամ այս հայտարարությունների հետքերով պատկան մարմինները չգնացին:

Գյումրու ավագանու ՔՊ-ական արդեն նախկին անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը քաղաքապետարանի դեմ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Նրա թիրախում մեկ այլ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն էր, ով բարեհաջող կերպով պատգամավորի մանդատ է պատրաստվում ստանձնել:

Վերը նշված մեղադրանքներից և ոչ մեկը այդպես էլ չարժանացավ պատկան մարմինների ուշադրությանը, չնայած, անշուշտ, այս մեղադրանքները բավական լուրջ են և առնվազն պետք է ուսումնասիրվեին: Հակառակ դեպքում՝ պատկան մարմինների լռությունը ստիպում է մտածել, որ կամ մեղադրանքներն են բացահայտ կեղծ, կամ առկա են ինչ-ինչ ստվերային պայմանավորվածություններ և դրանք ընդամենը քաղաքական առևտրի տարրեր են...

ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Ամենադիտված