Հայտնի է Հայաստան այցելող ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն հայտնել ենք, առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնել է, թե ովքեր են այցելելու Հայաստան:
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 7 անդամներից բաղկացած պատվիրակությունը, որը մոտ ապագայում պետք է այցելի Հայաստան՝ Էնդի Լևինը, Ջիմ Քուփերը, Բիլի Լոնգը, Դայան դե Գեթը, Ջերի Քոնոլին, Ջոն Գարամենդին և Դեյվիդ Փրայսը»,- ասված է հաղորդագրության մեջ: