Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պոզով, պոչով կոռուպցիան». ովքե՞ր են հարստանում պետական բյուջեի հաշվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից հատկապես սուր քննադատության էր արժանանում այն փաստը, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների կանայք և ամուսինները բավական յուղոտ պաշտոններ և արտոնություններ էին ստանում պետական բյուջեի հաշվին։ Բացի դա, Նոր Հայաստանում պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները շարունակում են յուղոտ տենդերներ շահել՝ հարյուրավոր միլիոնների հասնող գումարներ ստանալով պետական բյուջեից:

Դիցուք՝ կառավարության վերջին նիստերից մեկում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ «ԻԲԱՐՒ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։ «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն նաև մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: ՓԲԸ-ի տնօրեններից են ոչ միայն Անահիտ Ավանեսյանը, այլ տարբեր տարիներին նաև նրա ամուսինն ու մայրը:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։

Կառավարության  մեկ այլ նիստում «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրվել: Հիշեցնենք, որ Վահագն Արսենյանը, ում ընտանիքին պատկանում է «Ջերմուկ Գրուպ»-ը, այսօր հանդիսանում է Ջերմուկի համայնքապետ:

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 24 նոր աշխատատեղ՝ մինչև 195 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 100 մլն դրամ: Մեկ տարի առաջ էլ  կառավարության նիստում որոշում կայացվեց 13 միլիոն դրամի մաքսային արտոնություն տրամադրել «Արտ գլոբալ» ընկերությանը: Ընկերությունը Չինաստանից ներմուծելու է ստվարաթուղթ, որն օգտագործելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակներ, ափսեներ) արտադրության մեջ: «Արտ գլոբալ»-ը խոստացել է ծրագրի շրջանակներում իրականացնել 250 մլն դրամի ներդրումներ, ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Ուշագրավն այստեղ այն է, որ այս ընկերությունը պատկանում է ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ Չինաստանում առևտրային կցորդ աշխատող Արտաշես Պետրոսյանի ընտանիքին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

2021թ. օգոստոսի 3-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Վահան Նարիբեկյանի ընտանեկան բիզնեսը «ծաղկում է»:  Այս տարին ևս բարեբեր է Նարիբեկյանների համար: Դեռ մայիսին լրատվամիջոցները գրել էին, որ Նարիբեկյաններին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն 2022 թ. հունվարից պետական տարբեր մարմինների հետ կնքել է միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր, այդ թվում՝ մեկ անձից գնման կամ առանց մրցույթի ընթացակարգով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր էր կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։ Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ 

Ուշագրավն այն է, որ այս ավանդույթը առկա էր նաև նախկինում և անխնա քննադատվում էր այն ժամանակվա ընդդիմադիր գործիչների կողմից: Օրինակ՝ պետական գնումների մրցույթներում պարբերաբար հաղթում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշարի Գինու Գործարան» ՍՊԸ-ն: Պետգնումներին է մասնակցել նաև մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Արփա-Սևան» ԲԲԸ-ն:  «Ֆլեշ» ընկերությունը տարիներ շարունակ խոշոր պայմանագրեր էր կնքում պետական կառույցների հետ՝ դիզելային վառելիք մատակարարելու համար: «Ֆլեշ»-ը 2016թ.-ին և 2017թ.-ին պետական բյուջեից ամենաշատ գումար ստացած և խոշոր պայմանագիր կնքած ընկերությունն է: Երկու շրջանում էլ ընկերությունը ամենախոշոր պայմանագիրը  կնքել է պաշտպանության նախարարության հետ: 2016 թվականին կնքած պայմանագրով ընկերությունը պետական բյուջեից ստացել է 2 միլիարդ 342 միլիոն դրամ և պաշտպանության նախարարությանը մատակարարել ավտոբենզին եւ դիզվառելիք: Պայմանագրի արժեքի գրեթե կեսը «ուղղվել է» «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին ձեռք բերելուն: «Գեվգրի» ընկերությունը 979 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել պաշտպանության նախարարության հետ և մատակարարել ավիավառելանյութ՝ մինչգերձայնային ավիացիայի ռեակտիվ ինքնաթիռների համար: Ընկերության սեփականատերերից մեկն Արսեն Հարությունյանն է, ով եղել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանին պատկանող «Մաքսհուր» ընկերության ղեկավարը: Այս ընկերությունը ևս դիզելային վառելիքի վաճառքով  է զբաղվում:

Ինչպես տեսնում ենք՝ առանձնապես ոչինչ չի փոխվել, և Նոր Հայաստանի պաշտոնյաները հոժարաբար և էլ ավելի մեծ ներգրավվածությամբ շարունակում են նախկինների ավանդույթները...

ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Ամենադիտված