Մինսկի խմբի եռյանկը անվերապահորեն Հայաստանին էին աջակցում. Չավուշօղլուն՝ Մակրոնին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՑավոք սրտի, Ֆրանսիան, Մակրոնը օբյեկտիվ չեն կարողանում լինել: Բնականաբար, եթե օբյեկտիվ չես, չես կարող ճշմարիտ լինել և հակառակը: Մի կողմից ցանկանում եք միջնորդություն անել: Նախագահ Ալիևը Մակրոնի առաջարկն ընդունեց. Պրահայում քառակողմ գագաթնաժողով անցկացրին՝ Ադրբեջանը, Հայաստանը, ԵՄ-ն և Մակրոնը: Ինչքանով հասկանում եմ, նույնիսկ այդ գագթնաժողովը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար են կազմակերպել: Հիմա արդեն ձեր դիմաց կանգնած չէ ձեր բոլոր ասածներն ընդունող Ադրբեջան, Թուրքիա, Թյուրքական աշխարհ, որ ընդունելու է ձեր ասածը: Ամենից առաջ, սա պետք է ընդունեք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեւթ Չավուշօղլուն՝ Ֆրանսիայի նածագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների մասին:
«30 տարի Ղարաբաղի խնդիրն ինչո՞ւ չլուծվեց: Այս Մինսկի խմբի եռյանկը՝ Ռուսաստանն էլ ներառյալ, միակողմանի քաղաքականություն էին վարում: Այսինքն՝ անվերապահորեն Հայաստանին էին աջակցում: Խնդիրը այդ պատճառով չէր լուծվում:
Ադրբեջանը 30 տարի համբերեց: Տեսավ, որ սրանցից ոչ մի օգուտ չկա, ինքն իր հողերը ազատագրեց: Հիմա Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն ակնհայտ են: ՄԱԿ-ի ո՞ր որոշմաբ է Ղարաբաղը ճանաչվել Հայաստանի մաս: Ո՞րտեղ է այդ մասին ասվում: Ոչ մի տեղ չի ասվում: Ճիշտ հակառակը՝ Ադբեջանի տարածքային ամբողջականության մեջ է դիտարկվում: Հիմա մի կողմից միջազգային իրավունք են ասում, պայմանագրեր են ասում, համաձայնագրեր են ասում, մյուս կողմից էլ զգացմունքային, պոպուլիստական հայտարարություններ են անում»,-ասել է թուրք նախարարը: