Նիկոլ Փաշինյանը սեփական «սփյո՞ւռք» է ստեղծում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանական վարչախումբը լրջորեն մտահոգված է Սփյուռքի հայկական կառույցների աշխատանքից, հակաթուրքական գործունեությունից և ամեն ինչ անում է Սփյուռքի ազդեցությունը նվազագույնի հասցնելու, թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու համար։
Մինչ ավանդական կուսակցություններն ու ՀԱԵ թեմերն իրենց դժգոհությունն են հայտնում ստեղծված իրավիճակի, վարչախմբի ապիկար և դավադիր գործունեության դեմ, Փաշինյանը Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և իրեն հավատարիմ դեսպանների միջոցով փորձում է որոշակի շրջանակների մոտ դրական տպավորություն թղնել, իրա դեմ հանել սփյուռքյան կառույցներին, չեզոքացնել տասնամյակներով արտերկրում ահռելի աշխատանք կատարած միություններին։
Վերջին շրջանում հատկապես դժգոհ են թուրքական իշխանությունները, ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն բազմիցս է դժգոհել սփյուռքահայ կազմակերպություններից, իսկ Ստրասբուրգում թուրական լոբբիստներին պարզապես հրահանգել էր ակտիվացնել իրենց ջանքերը՝ հայկական սփյուռքի դեմ պայքարում։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղտնի նախապայմաններից մեկն էլ, մեր տեղեկություններով, հենց սփյուռքի կառույցների ազդեցության թուլացումն է, որին ձգտում է նաև Փաշինյանը։
Հոկտեմբեր 28-31-ը տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողով, որին մասնակցելու են բացառապես փաշինյանամերձ կառույցները, տարբեր երկրներից Հայաստան բերված գործարարներն ու ավանդական կուսակցություններից նեղացածները, որոնք էլ կարող են դառնալ արտերկրում Նիկոլ Փաշինյանի հենարանը:
Իզուր չէ, որ ավանդական կուսակցությունները հրաժարվել են մասնակցել այդ գագաթնաժողովին: Հրաժարվել են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Գուրգեն Սարիդեղյան