Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կազմել է 403.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 396.73 դրամ (աճել է 2.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 454.86 դրամ (նվազել է 0.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.56 դրամ (աճել է 0.02 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 404-405 դրամով, վաճառվում է 414-416 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 386-401 դրամով, վաճառվում է 406-418 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.32-6.35 դրամով, վաճառվում է 6.56-6.93 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 408-409 դրամով, վաճառվում՝ 412 դրամով:
Եվրոն գնվում է 395-400 դրամով, վաճառվում է 403-404 դրամով:
Ռուբլին գնվում է 6.25-6.30 դրամով, վաճառվում է 6.43-6.50 դրամով: