Հայաստանը, Իրանը եւ Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ստեղծման համաձայնագիրը․ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը, Իրանը եւ Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ստեղծման նախնական համաձայնագիրը։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա հայտնել է, որ բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում։
«Կարծում եմ՝ միջանցքը հետաքրքիր կլինի նաեւ Հնդկաստանի համար, եւ մենք արդյունքում կկարողանանք հասնել այս գաղափարի իրականացմանը։ Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքով»,- հավելել է նախարարը։