Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության պայմանագրի գինը Լեռնային Ղարաբաղի գոյությունն է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru–ն գրում է, որ չճանաչված ԼՂՀ մայրաքաղաքը կրկին անհանգիստ է: Այս անգամ Ստեփանակերտում զանգվածային դժգոհության պատճառ է դարձել վերջերս Պրահայում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների, Եվրոպական խորհրդի ղեկավարի և Հայաստանի վարչապետի ընդունած հայտարարությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչմանը։

Ի՞նչը դուր չի գալիս ղարաբաղցիներին այդ հայտարարության մեջ։Չճանաչված հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը իրավիճակը բնութագրել է այսպես. «Մենք դեմ չենք խաղաղության պայմանագրերին, խնդիրը նման խաղաղության պայմանագրերի գինն է։ Մենք կարծում ենք, որ չի կարող լինել խաղաղության պայմանագիր ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով, և ոչ էլ ժխտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա կբերի աղետի, և մենք կկորցնենք մեր պետականությունը»։ Դավիթ Բաբայանը վստահ է, որ Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում: Բացի այդ, «չպետք է հույս ունենալ, որ դա ինչ որ կերպ կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը»,- ասել է չճանաչված ԼՂՀ արտգործնախարարը։ Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը վստահ է, որ «Արցախն այսօր կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման, այլ նաև գոյության վտանգի առջև»։ Այսինքն ղարաբաղցիներն ուղղակի սպառնալիք են տեսնում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում։ Գրեթե ամեն օր Ստեփանակերտի կենտրոնում հանրահավաքների դուրս եկած մարդիկ ասում են, որ իրենք Ադրբեջանի կազմում ապագա չունեն և չեն կարող ունենալ։ Նրանց մտահոգությունը հասկանալի է: Ինքը՝ Ալիևը, նույն Պրահայում հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հայերը չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ապա կարող են այնտեղից հեռանալ։ Ղարաբաղցիների բացարձակ, ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում կյանքը որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանք վստահ են, որ նման պարագայում անիմաստ է խոսել հայերի ցանկացած անվտանգության ու իրավունքների պահպանման մասին, իսկ եթե ռուս խաղաղապահները հեռանան տարածաշրջանից, ապա նրանց կյանքին ուղղակի վտանգ կսպառնա։

Մինչդեռ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը լրանում է երկու տարուց էլ քիչ ժամանակ հետո։ Հայաստանն, իհարկե, ամենևին դեմ չէ այդ առաքելության մանդատը ևս հինգ տարով երկարաձգելուն, սակայն Ադրբեջանն արդեն իսկ պահանջում է ռուս խաղաղապահներին անհապաղ դուրս բերել Ղարաբաղից։ Նման դեպքում հայերը մնում են դեմ առ դեմ նրանց հետ, ովքեր 30 տարվա առճակատման ընթացքում չեն էլ մտածել ոչ միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ և պարզապես խոսել մարդկանց հետ, ինչպես, օրինակ, Մոլդովայի իշխանությունները պրիդնեստրովցիների, կամ Վրաստանինը Աբխազիայի հետ:

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանին գործնականում ոչ մի լծակ չի մնացել ներկա իրավիճակի վրա ազդելու համար։ Տարիներ շարունակ Երևանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջներից հետո, այժմ փորձում են պարզապես երաշխավորել ղարաբաղցիների իրավունքների պահպանումն ու անվտանգությունը։ Սակայն նույնիսկ այդ խոսակցությունները Բաքվում զայրույթ են առաջացնում։ Նրանք վստահորեն հայտարարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, նման խնդիր այլևս չկա, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա։ Ավելին, Բաքվում վերացվել է անգամ Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական հասկացությունը։

Հայաստանն ինքն է հիմա մահացու վտանգի տակ: Թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ բանակցությունների ֆոնին ադրբեջանական զինուժը փաստացի օկուպացրել է հենց Հայաստանի տարածքի մի մասը և մոտեցել առողջարանային Ջերմուկ քաղաքին և Սևանա լճի ափին։ ՀԱՊԿ-ում իրավիճակի կարգավորման հարցում Երևանի օգնության կոչը հանգեցրել է «խորը մտահոգության» արտահայտման և կազմակերպության երկու կողմերին ուղղված «զսպվածության» անիմաստ կոչերին։ Երևանում սկսել են խոսել ՀԱՊԿ-ի լիակատար մեռելածնության ու անարժեքության մասին, նաև կոչեր են հնչել անհապաղ լքել այդ կազմակերպությունը։  Իհարկե, Հայաստանի իշխանությունները ծավալվող իրադարձությունների ֆոնին հանկարծակի շարժումներ չեն անի, բայց նստվածքը դեռ երկար կմնա։ Փաստացի ոչնչի չեն հանգեցրել նաև Երևանի օգնություն ցուցաբերելու կոչերը ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանին։ Միջազգային պատժամիջոցների ծանրության տակ մաշված և Ուկրաինայում լուրջ խնդիրներով զբաղված Մոսկվան պարզապես լռում է և այստեղից կրկին կոչեր են հնչում իրավիճակը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով։ Պարզվել է, որ եթե Ադրբեջանին լիովին աջակցում է իր ռազմավարական դաշնակից Թուրքիան, ապա Հայաստանին փաստացի Մոսկվայում չեն աջակցում։ Անհնար է չհասկանալ, որ այդ ֆոնին ԱՄՆ-ն ու ԵՄ–ն ակտիվ են լինելու, և դա պայմանավորված, իհարկե, տարածաշրջանում սեփական շահերով։ Արդյո՞ք իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու է Մոսկվային աշխարհաքաղաքական տեսանկյունից, ցույց կտա ժամանակը։ Վերջին շրջանում աշխարհում և հատկապես կովկասյան տարածաշրջանում ամեն ինչ շատ արագ է ընթանում։

Իսկ այդ ընթացքում արդիականացվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցը կամ ըստ Ադրբեջանի առաջարկած քարտեզների, կամ Հայաստանի տրամադրության տակ գտնվող քարտեզներով, կամ էլ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներով, որոնք Մոսկվան է առաջարկում օգտագործել։ Մի բան պարզ չէ. ինչպե՞ս են իրականացվելու այդ աշխատանքները, եթե Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Ջերմուկի մոտ, շտապում են դեպի Սևանա լիճ և, կարծես թե, չեն պատրաստվում լքել Հայաստանի տարածքը։ Ավելին, Բաքվում չեն հոգնում կրկնել, որ «Զանգեզուրը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական հողերն են», և վաղ թե ուշ իրենք կլինեն այնտեղ։ Դժվար է մոռանալ նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե իբր եկել են, տեսել են, որ սահմանը բաց է՝ խորացել են։ Զավեշտն այն է, որ այդ կերպ նրանք կարող են գնալ ու կանգնել Երևանի մոտակայքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում են
Ամենադիտված