ԱՄՆ ֆիննախը սեպտեմբերին երկրի բյուջեի՝ ավելի քան 429 միլիարդ դոլարի դեֆիցիտ է գրանցել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերին երկրի բյուջեի՝ ավելի քան 429 միլիարդ դոլարի դեֆիցիտ է գրանցել։ Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության զեկույցում:
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը սեպտեմբերին կազմել է 429,673 միլիարդ դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 219,596 միլիարդ դոլար։
Միեւնույն ժամանակ, իրական դեֆիցիտը բարձր է եղել վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք խոսում էին 173,5 միլիարդ դոլարի դեֆիցիտի մասին։