ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 հոկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի համաշխարհային օր, Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օր, Տեղեկատվության և զարգացման համաշխարհային օր,
Զամբիա՝ Անկախության օր, Եգիպտոս՝ Սուեզի ջրանցքի օր, Ռուսաստան՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1558 – ծնվել է հայկական ծագումով լեհ բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչը:
1801- վախճանվել է արդյունաբերող, կալվածատեր Հովհաննես Լազարյանը:
1813– ստորագրվել է Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:
1841 –ծնվել գրող, պատմաբան և հայագետ է Ալեքսանդր Երիցյանը;
1864 – ծնվել է արձակագիր Հարություն Ճուղուրյանը:
1888– ծնվել է գրող, երգիծաբան Լեռ Կամսարը:
1900 – ծնվել է հայ խորհրդային պետական և կուսակցական աշխատող Ամատունի Ամատունին:
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կովկասյան արշավանքը՝ զինված հակամարտությունը Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև:
1929– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանըը:
1976 վախճանվել է աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը:
1987– Ազգային ինքնորոշում միավորում կազմակերպությունը ընդհատակյա պայմաններում սկսել է «Անկախություն» թերթի տպագրությունը:
1992- ԱՄՆ-ի սենատը ընդունել է «Ազատության աջակցման ակտ»-ի լրացումը, որի համաձայն արգելված է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչև այն ժամանակ, քանի դեռ իրականացվում են ռազմական գործողություններ և շրջափակում Հայաստանի նկատմամբ:
1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղություններով սկսել են Ադրբեջանից մեկուսացված Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերի ոչնչացումը:
2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով, երբ խմելու ջրատարին են խառնվել անձրևաջրերը գրանցվել են աղիքային վարակների մի քանի տասնյակ դեպք:
2007- Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում:
2008– հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը:
2012- Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը շուկայականից բարձր գնով վաճառվել է արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։
2018- խորհրդարանում Ձայների 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանն չի չընտրվել վարչապետ։ Միակ դեմ քվեարկածը եղել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
51- ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Փլավիոս Դոմիցիանոսը:
1648 —Վեստֆալյան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ավարտվել է 30-ամյան պատերազմը:
1658 —ֆրանսիական Լյուդովիկոս 14-րդ թագավորի առջև որպես դերասան և հեղինակ հանդես է եկել Մոլյերը:
1725– վախճանվել է իտալացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ալեսանդրո Սկարլատին:
1795- տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի երրորդ տրոհումը, որից հետո այդ դադարել է գոյություն ունենալ որպես անկախ պետություն:
1801- վախճանվել է ռուս զորավար, Սևծովյան նավատորմի հրամանատար Իվան Հաննիբալը, որը հանդիսանում է Խերսոն քաղաքի հիմնադիրը:
1851-աստղագետ Ուիլյամ Լասսերը հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Արիելը և Ումբրիելը:
1854– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ Արթյուր Ռեմբոնը:
1857 – Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) շրջանավարտները Շեֆֆիլդում հիմնադրել են աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը:
1861- դատավոր Ստեֆան Ֆիլդը Կալիֆորնիայից առաջին տրանսկոնտինենտալ հեռագիրն է ուղարկել մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Լինկոլնին:
1911-ծնվել է խորհրդային դերասան, հումորիստ և ռեժիսյոր Արկադի Ռայկինը:
1911 —Էվանս հրվանդանից ուղևորվել է անգլիացի Ռոբերտ ֆոլկոն Սկոտտի 12 հոգիանոց արկտիկական արշավախումբը նպատակ ունենալով հասնել Հարավային բևեռին:
1929 – Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել «սև հինգշաբթի»-ն, հետո սկսվել է Մեծ համաշխարհային տնտեսական ճգնաժամը:
1939-ԱՄՆ-ի Դելեվար նահանգի Ուիլմինգտոն քաղաքում «DuPont» ընկերությունը աշխարհում առաջին անգամ վաճառքի է հանել նեյլոնե զուգագուլպաներ:
1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացինները գրավել են ԽՍՀՄ-ի թվով երրորդ արդյունաբերական քաղաք հանդիսացող Խարկովը:
1945- հիմնադրվում է ՄԱԿ-ը:
1947 —մուսուլման անջատողականները հնդկական Քաշմիր պրովինցիան հայտարարել են անկախ պետություն:
1948-վախճանվել է հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Լեհարը:
1957-վախճանվել է ֆրանսիացի հագուստի մոդելյոր Քրիստիան Դիորը:
1960-ստարտային հրապարակում պայթել է փորձնական Р-16 հրթռը, որի արդյունքում զոհվել են 74 մարդ, այդ թվում նաև ԽՍՀՄ հրետանու գլխավոր մարշալ Նեդելինը:
1964- Հյուսիսային Ռոդեզիան ստացել է անկախություն և անվանափոխվել Զամբիայի:
1966 – ծնվել է ռուսաստանցի գործարար և քաղաքական գործիչ Ռոման Աբրամովիչը: 1974- ծնվել է ռուս խորհրդային ջութակահար և դիրիժոր Դավիդ Օյսթրախը:
- «Նոր Երկիր» հյուսիսային փորձադաշտում իրականացվել է ՍՍՀՄ-ի վերջին միջուկային փորձարկումը:
2000 —Բեռլինի Եգիպտոսի թանգարանում հայտնաբերվել է աշխարհում առայժմ միակը հանդիսացող Կլեոպատրայի ստորագրությունը:
Կ.Խաչիկյան