Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ով հանձնում է Արցախը կորցնում է ամբողջ Կովկասը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru-ն գրում է, որ 2022 թվականը համաշխարհային պատմության մեջ կմտնի որպես աշխարհաքաղաքական այնպիսի բուռն բախումների ժամանակաշրջան, որոնք հետապնդում են աշխարհակարգի նոր վերափոխումների նպատակ։ Արդարացի կլինի նշել, որ իրավիճակը հետխորհրդային տարածքի այս կամ այն ​​տարածաշրջանում, անկախ լոկալ առանձնահատկություններից (աշխարհագրություն, տնտեսություն, աշխարհաքաղաքականություն և այլն), այսօր սերտորեն կապված են ռուս-ուկրաինական հարաբերությունների վիճակի հետ։ Ավելի ճիշտ՝ երբ և ինչպես կավարտվի այդ ռազմաքաղաքական ճգնաժամը։ Եվ Ղարաբաղը բացառություն չէ։

Մոսկվան չկարողացավ (կամ աննպատակահարմար համարեց) տեղայնացնել ղարաբաղյան երկրորդ պատերազմը և պահպանել այն ստատուս քվոն Արցախում, որը ձևավորվել էր 1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ։ 2000 թվականին իշխանության գալուց հետո նախագահ Պուտինը սկսեց աստիճանաբար, բայց հետևողականորեն փոխել անդրկովկասյան ռազմավարությունը, որն է Հայաստանի հետ դաշինքի վրա խաղադրույք կատարելուց թեքումը հօգուտ Ադրբեջանի հետ հարաբերությունների հավասարակշռության: Այդ փոփոխությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ մինչև 1999 թվականը Բաքուն փաստացի իրականացրել էր Կասպից ծովի ադրբեջանական հատվածի էներգետիկ ռեսուրսները (նավթ և գազ) Վրաստանի տարածքով շրջանցելով Ռուսաստանը դեպի Թուրքիա, իսկ այնտեղից Եվրոպա արտահանելու արևմտամետ և թուրքամետ ռազմավարությունը։ Ռուսաստանը Ադրբեջանին ավելի քան 5 միլիարդ դոլարի զենքով զինեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ, ընդլայնեց Բաքվի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը, իսկ ռուսական լրատվամիջոցները և քաղաքական կառույցների զգալի մասը սկսեցին բացահայտորեն աջակցել Ալիևի ռեժիմին։ Նման քաղաքականության շրջանակներում կառուցվեց Թուրքիայի հետ նոր դաշինք (գործընկերություն), որը դրական ազդեցություն ունեցավ Մոսկվայի և Անկարայի միջև առևտրատնտեսական և ռազմական կապերի վրա։ Արդյունքում 2020 թվականին եղավ հայկական կողմի ռազմական պարտությունը և Երևանին  կապիտուլացիայի պարտադրելը ( չնայած փաստացի Հայաստանը պատերազմի մեջ չէր մտել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար, և հենց դրանով է Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մոտիվացրել իր օգնություն չտրամադրելը Երևանին): Ռուսաստանը խաղաղապահների փոքր զորախումբ մտցրեց Ղարաբաղի մնացած հայկական մաս և թույլ տվեց Թուրքիային ավելի քան երկու դար անց վերադառնալ Անդրկովկաս՝ Աղդամում ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն հրադադարը պահպանելու և Ղարաբաղի վրայի ոչ թռիչքային գոտին վերահսկելու համար։

Հիմա Բաքուն փորձում է ձեռք բերած ռազմական հաղթանակից հետո կարճաժամկետ հեռանկարում ստանալ առավելագույնը, ստիպել Հայաստանին վերջնական կապիտուլյացիայի և լքել բուն Ղարաբաղը, կնքել խաղաղության պայմանագիր և բացել «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան և Թուրքիա։ Միանգամայն պարզ է, թե ինչ է ուզում ստանալ Բաքուն, բայց այն թե ի՞նչ է ստանալու Մոսկվան դրանից, այնքան էլ պարզ չէ:

Ուկրաինայի իրավիճակի շուրջ Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասությունների պատճառով դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեև ոչ ոք դե յուրե չի չեղարկել այդ ինստիտուտը։ Ըստ այդմ, Ռուսաստանը մտադիր է հնարավորինս ձգձգել Ղարաբաղի թեման, երեք առաջնորդների հարթակում քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցման հետ կապված հարցեր, այլ ոչ թե այս փուլում լուծել մնացած հայկական մասի կարգավիճակի հարցը: Իմիջայլոց, Ռուսաստանը իր նախագահ Պուտինի հետ միասին ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ստացվում է, որ եթե Մոսկվան հիմա Ղարաբաղը համարում է ադրբեջանական, ապա կարգավիճակի հարցը այս կամ այն կերպ (լինի դա մշակութային, թե քաղաքական ինքնավարություն) կդիտարկվի Ադրբեջանի սահմաններում։

Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի հաջողությունը Ղարաբաղում, Անկարայի համար նոր հնարավորություններ է բացել պանթուրանիզմի դարավոր ռազմավարությունն աստիճանաբար իրականացնելու համար։ Էրդողանը չի հերքում Ռուսաստանի հետ գործընկերությունը, չի միանում արևմտյան պատժամիջոցներին և մտադիր է Թուրքիան վերածել դեպի արտաքին աշխարհ Ռուսաստանի համար առանցքային պատուհանի։ Բայց ամեն ինչ իր գինն ունի, և այդ դեպքում Էրդողանը Ռուսաստանից խնդրում է Հայաստանի կապիտուլյացիան, ճանապարհը հայկական Զանգեզուրով և ելք դեպի թյուրքական աշխարհ։

Արդյո՞ք այս ամենի համար պետք է մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանին: Եթե Փաշինյանին պարտադրել են հաշտություն կնքել Ալիևի և Էրդողանի հետ (այդ թվում Ռուսաստանի կողմից), ապա ի՞նչ կարող է անել Հայաստանի ղեկավարը և արդյո՞ք կկարողանա հրաժարվել դրանից։ Բայց մեկ դեպքում հնարավոր է, որ Հայաստանի ղեկավարը կարողանա հրաժարվել Ալիևի հետ նման անօգուտ բանակցություններից (թե՛ Բրյուսելում, թե՛ այլ մայրաքաղաքներում), եթե պարզվի, որ Հայաստանի ղեկավարի անունը Նիկոլ Փաշինյան չէ։

Թե ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները միջնաժամկետ հեռանկարում Հայաստանին կարող է առանձնապես չհետաքրքրել, քանի որ այսօր (չնայած դա պարզ էր դեռ երեկ) այդ տանդեմն արդեն զգալի վնաս է հասցրել (և առաջին հերթին Ղարաբաղում)։ Քանի որ հայկական Զանգեզուրը դարձել է տարբեր շահերի հատման զգայուն կետ՝ Հայաստանը դեռ այլընտրանքներ ունի գործընկերներ ընտրելու հարցում։ Հարցը դա չէ: Հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է կորցնի հենց Հայաստանը, և դրա հետ մեկտեղ Կովկասն ու Կենտրոնական Ասիան: Դա արդեն Ռուսաստանի որոշելիք հարցն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում են
Ամենադիտված