Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ցանկանում է Սյունիքի նկատմամբ վերահսկողություն հաստատել․ ՔՊ-ական պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով ցանկանում է Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատել: Այս մասին անցած շաբաթ Սանկտ Պետերբուգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ զգուշացնելով նաև Նախիջևանում թուրքական կազմավորումների հաշվին ադրբեջանական զինուժի ավելացման մասին, գրում է «Ազատությունը»:

«Ադրբեջանը բացահայտ հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին և պատրաստ է շարունակել ակտիվ ռազմական գործողությունները երկրի հարավային հատվածի՝ Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա կապ հաստատել Նախիջևանի ինքնավար մարզի, իսկ այնտեղով՝ Թուրքիայի հետ, և այդպիսով լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի մեկուսացված տարածքի նկատմամբ։ Մենք չենք բացառում ադրբեջանական զինուժի մարտական ներուժի ավելացումը թուրքական կազմավորումների հաշվին, որոնք արդեն իսկ ունեն սեփական զորամիավորումը երկրի տարածքում՝ Նախիջևանի ինքնավար մարզում՝ ընդհանուր թվով ավելի քան հազար մարդ», - ասել է Խաչատրյանը։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը սուր քննադատության է ենթարկել ՀԱՊԿ-ի լռությունն ու անգործությունը՝ մի շարք հարցադրումներ անելով, թե ինչո՞ւ դաշինքը որևէ քայլ չի ձեռնարկում ռազմական, անգամ մարդասիրական օգնություն չի տրամադրում Հայաստանին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ պետության սուվերեն տարածք և անցած մեկ տարում` 2021-ից 2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի մոտ 127 քառակուսի կմ սահմանամերձ տարածք։

«Ինչո՞ւ է որոշում կայացվում՝ բացառել Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Ինչու՞ չկա որևէ արձագանք դաշնակից պետության տարածքի նկատմամբ ագրեսիային և օկուպացմանը, գոնե՝ հայտարարությունների մակարդակով։ Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքը կոչվում «վիճելի տարածք»։ Ինչո՞ւ չկա որոշում ՀԱՊԿ-ի կողմից գոնե մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ», - ասել է Խաչատրյանը՝ շեշտելով՝ հայ հասարակության մեջ շատ «ինչու»-ներ են կուտակվել, և հենց ՀԱՊԿ-ի լուռ անգործությունն ու պասիվությունը, ինչպես նաև որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները, որոնք փաստացի աջակցում են Ադրբեջանին, պատճառ են դարձել, որ այսօր հայ հասարակության զգալի մասը պահանջի դուրս գալ կազմակերպությունից՝ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելով Երևանի կենտրոնում։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը հիշեցնում է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա դաշինքը դա կհամարի ագրեսիա անդամ բոլոր պետությունների դեմ: Իսկ այդ դեպքում մասնակից պետությունները պետք է ներառյալ ռազմական օգնություն ցուցաբերեն»։ Այս կետը կյանքի կոչելու համար, Խաչատրյանի փոխանցմամբ, անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ-ը հանդես գա դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչելով ագրեսոր։

ԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ամենադիտված