Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մերժված» նախկիններին կրկնօրինակող ՔՊ-ականները՝ օրենքից վեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատվել է սիրո և համերաշխության մթնոլորտ և իր թիմակիցները որևէ կերպ չեն կրկնելու նախկինների արատավոր բարքերը: Սակայն, հենց այդ նույն իշխանություններն ամենատարբեր կալիբրի չինովնիկների միջոցով առիթը բաց չեն թողնում իրենց իսկ հայտարարությունները կասկածի տակ դնելու համար: Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու, ծեծի ենթարկելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից` մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու: 

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցը հրապարակայնորեն ատելության խոսք է տարածում՝ Արցախի և արցախցիների նկատմամբ։ Ոմն Արսեն Ավագյան, որը, ըստ ՖԲ֊ում առկա տեղեկատվության, ապրում է Սիսիանում և ակնհակտորեն իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին, արցախցիների հասցեին ակնհայտ ատելության խոսք է հնչեցնում, ինչն, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է և մեղադրում է արցախցիներին՝ Արցախը հանձնելու մեջ, նշում է, թե իբրև հայը տարիներ շարունակ աշխատել է, արցախցիներն էլ՝ կերել։

Նախկին  իշխանության ներկայացուցիչները նույնպես ունեին նման սովորություն: Օրինակ՝  Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, իր քաղաքական օպոնենտներին սատկած նապաստակ էր անվանում հրապարակավ:

ԱԺ պատգամավոր  Լենա Նազարյանը իր էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառմամբ, որտեղ վերջինս առաջնագծում կանգնած տղաներին կոչ էր անում վերադառնալ և լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը: 

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: 

Հայհոյանքներով, սակայն, այս պատմությունը չի ավարտվում: Երեկ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը իր Nissan մակնիշի ծառայողական 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Ընդամենը տարիներ առաջ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի օգնականի վարած ավտոմեքենայով էլ վրաերթի էր ենթարկվել 11-ամյա պատանին:

Մամուլը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով: Պատճառն այն է, որ քաղաքացին ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում էր արել, վիրավորել նրան եւ սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին:

Վեդիում ՔՊ-ի ցուցակը գլխավորած հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը, ըստ էության, նախընտրական շրջանում գնացել էր վա-բանկ` օգտագործելով ձեռքի տակ եղած վերջին խաղաքարտը և ամեն գնով փորձելով ապահովել ՔՊ-ի հաղթանակը: Այս հարցում էլ Սարգսյանին օգնության էր հասել Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն»-ը, որը Վեդու ՏԻՄ ընտրություններում հավաքել էր ամենաքիչ ձայները՝ 3346: Բայց իրավիճակն այնպես էր դասավորվել, որ  ընդդիմադիր Սպարտակ Թաթիկյանը չէր կարող միայնակ դառնալ Վեդու խոշորացված համայնքի ղեկավար, նա չէր հավաքել 50 %+ ձայն․ դա նշանակում էր, որ առաջին պլան էր մղվում «Վեդեցի Գոջ» մականունը կրող երիտասարդը՝ Գագիկ Հակոբյանը: Մամուլը գրել էր, որ իշխանությունները ամեն ձև փորձել են ճնշում բանեցնել Հակոբյանի վրա, քանի որ վերջինս չէր համաձայնվում աջակցել Սարգսյանին: Նա այդ տեսակետը նաև հայտնել էր իր հրապարակային ելույթում:  Դրանից հետո հայտնի դարձավ, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքում  Հակոբյանին ծեծի են ենթարկվել: Ընդ որում, ինչպես հայտնի դարձավ հետո, «Վեդի ալկո» գործարանի տարածքից  ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին»: Այսինքն՝ ոստիկանությունը փորձել է ջրել Գարիկ Սարգսյանի անվան շուրջ հերթական հավանական սկանդալը: 

Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է այն դրվագը, երբ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լկտի հայհոյանքներով ծեծի է ենթարկում քաղաքացուն: Բնականաբար, Գաբրիելյանը այդ քայլի համար չպատժվեց, ավելին՝ դեռ նա էլ ստացել է տուժողի կարգավիճակ: 2013-ին հիշեցնենք, տեղեկություն էր տարածվել, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին: 2016 թվականին Միհրան Պողոսյանի թիկնապահը ծեծի էր ենթարկել օդանավակայանի աշխատակցին: Նույն թվականին Շիրակի մարզի Սարատակ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Միշա Ղրզոյանի որդու` Արթուր Ղրզոյանի կողմից ծեծի ենթարկված կինը` թոշակառու Սվետլանա Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, արդյունք՝ որպես այդպիսին, իհարկե, չեղավ:

Ընդամենը ամիսներ առաջ Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Ավելի ուշ մամուլը գրել էր, որ նրանց թվում էին  ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները: 2015 թվականին ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին էր նման հանցանք կատարել՝ կրակ բացելով Պռոշյան փողոցում բնակվող իր ծանոթի ուղղությամբ, ինչի արդյունքում ձերբակալվել էր:

Ինչպես տեսնում ենք՝ նախկինների բարքերը ոչ միայն շարունակվում են, այլև կատարելագործվում են այն հեղափոխական պաշտոնյաների կողմից, ովքեր եկել էին իշխանության այդ բարքերը մերժելով:

ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ» Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ» ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. «Ժողովուրդ» Բուհեր կփակվեն․ «Հրապարակ» ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ» Պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Ամենադիտված